«Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն», «Արհեստական բանականության դրական կիրառման հնարավորությունները»2017

 Տեղեկատվական հասարակություն ստեղծելու համար, կյանքի բոլոր ոլորտներում տեխնոլոգիաներ են կիրառվում, ուստի ՏՀՏ  ոլորտի մասնագետների  մեծ պահանջարկ կա  թե աշխարհում, թե Հայաստանում։

2017թ-ին Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների  բաժնի ու Կանայք և տեղեկատվական հասարակությունը Հ/Կ-ի համատեղ ջանքերով իրականացվեց «Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն», «Արհեստական ինտելեկտի դրական կիրառման դրական հնարավորությունները»   խորագրով մրցույթը   Երևանի ու  Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականների  համար։  Մրցույթի նպատակն էր դպրոցականներին ուղղորդել  ՏՀՏ ոլորտ՝ մասնագիտական կոմնորոշման համար։

Մրցույթին մասնակցեց Հայաստանի հանրակրթական դպրոցներից 456 աշակերտ։   
Մրցույթի մասնակիցները նկարահանեցին տեսանյութեր, ստեղծեցին վեբկայքեր,  ու էլեկտրոնային թեստեր  հետևյալ թեմաներով՝  

  • ԱԲ բժշկության մեջ 
  • ԱԲ կրթության մեջ  
  • ԱԲ ֆինանսներում 
  • ԱԲ գյուղատնտեսության մեջ  
  • ԱԲ տրանսպորտի մեջ 
  • ԱԲ բնապահպանության մեջ  
  • ԱԲ կառավարման մեջ։   

31 հաղթող աշակերտները պարգևատրվեցին հավաստագրերով ու   մրցանակներով։ 
Մրցույթի աջակիցներն էին ՏՀՏ գործատուների միությունը, Յունիքոմփ ընկերությունը, Հայաստանում առաջին բիզնես դպրոցն ու
 Տիմ Թայմ կազմակերպությունը։  

 

 

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Հասցե:ՀՀ ք Երևան, Ալեք Մանուկյան թիվ 9, ՀԱՀ Բիզնես կենտրոն
Էլ․ հասցե:info@wisngo.com
Հեռ․:+374 91 225535
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է