Ընթացիկ նորություններ

Ընթացիկ նորություններ

 

https://www.facebook.com/watch/?v=874680253448334

 

Հեռակառավարվող ռոբոտ ձեռքեր

Ըստ մի կոնցեպտի, երբ հնարավոր լինի թվայնացնել մարդու գիտակցությունը, այն ժամանակ հնարավոր կլինի մարդուն  ուղարկել հարեւան մոլորակ, օրինակ լազերային ճառագայթի օգնությամբ։

Այնտեղ գիտակցությունը կներբեռնվի տեղի ավատարում։ Գործնականում դուրս է դրվելու ամենաթույլ օղակի` կենսաբանական մարմնի տեղափոխության հարցը, որը եւ ճամփորդությանը չի դիմանա եւ այլ մոլորակների պայմաններին։

Ահա այսպես, դուք արթնանում եք Երկրի վրա, աշխատում Մարսի վրա, երեկոյան ժամանցը անցկացնում Տիտանի վրա ու վերջում վերադառնում Երկիր, ֆիլմ դիտելու։

Նման սցենարի դեպքում ռեբոտացված մեքենաները մեծ նշանակություն ունեն։

Սա ապագային միտված տեխնոլոգիաններից մեկը։

Պատահաբար չէ, որ Իլոն Մասկը շեշտը դրել է ռոբոտաշինության մեջ եւ պնդում է, որ ապագան այս ոլորտինն է։

https://www.facebook.com/IdeaToAction.am/videos/449021300523569

 

Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ ՏեխնովացիաաղջիկներՀայաստան 2022թ ծրագրի Գրան պրի մրցանակին արժանացավ սկսնակ խմբից Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի դպրոցի BigFuture թիմը, մենթոր Աննա Պողոսյան։ Աշակերտուհին ստեղծել է “My little Home” հավելվածը, արհեստական բանականության պրոտոտիպով։ Այն խելացի տուն է հիշեցնում, որտեղ բացվում փակվում է դուռը, կատարվում  օդափոխություն։

Շնորհավորում ենք թիմին, և ցանկանում նորանոր հաջողություններ։

 

https://armeniasputnik.am/20220821/erevani-pvoghvocnerum-rvobvot-araqich-khajtnvi-inchpes-e-ajn-ashkhatelu-46992171.html

 

Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2022 մրցանակաբաշխություն 

https://youtu.be/5ZW0SBBv7cQ

 

Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022 մրցույթին մասնակցած թիմերի կատարած աշխատանքների լուսաբանումը տեղական հեռուստատեսություններում 

https://www.youtube.com/watch?v=dRFL00b_9EI

 

https://www.ita.am/2022/06/30/%d5%a1%d5%ba%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a1%d5%bf%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a5%d5%bf%d6%84%d5%a5%d6%80%d5%ab-%d5%bd%d5%af%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af/?fbclid=IwAR0VJTgySodUgNITN2kOpFh_MxuUIqKXeCVwcFVI3eAA8GD7d6DzK0IFaz4

 

Այսօր Կոտայքի մարզային հեռուստաընկերությունը հյուրընկալել էր Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2022 ծրագրի մասնակիցներ Գեղաշենի Ռազմիկ Դավոյանի անվան դպրոցի ուսուցչուհի, փոխտնօրեն Իսկուհի Ասատրյանին և աշակերտուհի Դիանա Մանուկյանին։

Հիշեցնենք, որ այս տարի Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2022 ծրագրին մասնակցող Գեղաշենի դպրոցի երկու թիմերից We are the beginning թիմը մրցանակ էր ստացել Համայնքային զարգացման անվանակարգում։ Շնորհավորում ենք և սիրով ներկայացնում հարցազրույցը՝ Bari Luys 05 07 2022

 

Տեխնովացիա աղջիկեր Հայաստան 2022 մրցանակաբաշխություն

Սույն թվականի հունիսի 26–ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի մեծ սրահում տեղի ունեցավ «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հկ-ի կողմից կազմակերպած «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։

Տեխնովացիան աշխարհի տեխնոլոգիական ձեռներեցության խոշորագույն մրցույթ է 8-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ`` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ծրագրի շրջանակում ստացած ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով:

Մինչ մրցանակաբաշխությունը, նույն օրը կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ   թիմերը ներկայացրին իրենց ստեղծած  բջջային հավելվածները և արհեստական բանականության պրոտոտիպերը։

«Տեխնովացիա Աղջիկներ Հայաստանյան 2022» մրցանակաբաշխությանը բացման խոսքով հանդես եկան ”Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հկ նախագահ Նարինե Աբազյանը, նախագծերի ղեկավարներ՝ Ռուզաննա Ստեփանյանը և Անի Մանուկյանը։

Հաջողության պատմությամբ ու  հավելվածի զարգացման նոր փուլով կիսվեց նախորդ տարվա  Գրան պրի մրցանակին արժանացած  “Future Voice” կրտսեր թիմի մենթոր Լալա Խուրշուդյանը։

«Տեխնովացիա Աղջիկներ Հայաստանյան 2022» մրցանակաբաշխությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական  արդյունաբերության փոխնախարար՝ Դավիթ Սահակյանը, կարևորելով աղջիկների ակտիվ մասնակցությունը Տեխնովացիա ծրագրում, որը ուղի հարթում ՏՏ ոլորտում ներգրավելու համար ապագայում,  ոգևորեց աղջիկներին շարունակելու աշխատել իրենց  նախագծերի  վրա, նաև կիսվեց արժեքավոր խորհուրդներով։

Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն՝ Հովիկ Մուսայելյանն իր ելույթում նշեց, որ ընկերությունը կարևորում է ծրագիրն ու դա ապացուցում է  արդեն վեցերորդ տարի ծրագրի կողքին լինեոլով, որպես գործընկեր։ Այս տարի էլ Գրան պրիի արժանացած երեք կրտսեր  և մեկ սկսնակ թիմերը   դրամական մրցանակներ ստացան  Սինոփսիս Արմենիա ընկերություն կողմից

Ոգևորող ելույթով հանդես եկան ՏՀՏ գործատուների միության Գործադիր տնօրեն՝ Էդուարդ Մուսայելյանը, Հայաստանի եվրոպական համալսարանի պրոռեկտոր՝ Վահրամ Սողոմոնյանը, Արարատ բանկի թվային ծառայությունների վարչության պետ՝ Գայանե Ստեփանյանը,ծրագրի ժյուրիի անդամներ։

Վեցերորդ տարին է Հայաստանը մասնակցում է ծրագրին: 2017 թվականից Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի ընթացքում սոցիալական տարբեր խնդիրներին առնչվող 242 հավելված է ստեղծվել, 10 արհեստական բանականության պրոտոտիպ։  510 թիմ, 2552 աշակերտուհի, 511 մենթոր է մասնակցել Հայաստանի բոլոր մարզերից ու Երևանից։ :

Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022 մրցաշրջանի մարտահրավերներն էին՝

  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտուհիների և մենթորների մասնակցության խրախուսումը թիմերում,
  • արհեստական բանականության մոդուլի կիրառումը բջջային հավելվածում կամ արհեստական բանականության պրոտոտիպում:
  • սկսնակ՝՝ 8-12 տարեկան աշակերտուհիների մասնակցությունը։

 

 Այս տարի ծրագրին գրանցվեցին 464 աշակերտուհիներ և 109 մենթորներ, 103 թիմեր ձևավորվեցին, հայաստանյան կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան 67 թիմեր, ներառյալ 10 ներառական թիմեր այդ թվում  17  թիմեր, որոնք  օգտագործեցին արհեստական բանականության մոդուլ:

Մայիսի 23-ին, 25-ին, 27-ին «Տեխնովացիա աղջիկներ Հայաստանյան 2022» մրցույթին մասնակցած թիմերը ժյուրիին ներկայացրեցին իրենց բջջային հավելվածները կամ արհեստական բանականության պրոտոտիպերը, որի արդյունքում, ինչպես նաև առցանց  գնահատման արդյունքում ժյուրին որոշեց հաղթող թիմերին: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստանյան 2022» մրցանակաբաշխության հաղթող թիմերը մրցանակներ ստացան տարբեր անվանակարգերում՝ Համայնքի զարգացման, լավագույն նախագիծ և ալն:

«Տեխնովացիա Աղջիկներ, Հայաստան 2022» ծրագիրը ֆինանսավորվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնի դրամաշնորհով: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022» մրցույթին աջակցում էին , Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը, Տեխնովացիա ընկերությունը, Հայաստանի Եվրոպական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, GG ընկերությունը, Արարատ բանկը:

 

Հայաստանից հինգ թիմ հաջողությամբ հաղթահարել է Տեխնովացիա Աղջիկներ 2022 միջազգային մրցույթի առաջին առցանց փուլը և դուրս եկել միջազգային կիսաեզրափակիչ։

Շնորհավորում ենք !

 

 

https://drive.google.com/file/d/1r-g3T-L8onayzWc6sHQLY69oGaj1onJg/view?usp=sharing

https://www.itu.int/net4/ITU-D/CDS/gq/GICT2022/display.asp?ProjectID=1374&Quest=61047

“ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը” Հայաստանում նշվում է 2012թվ-ից “Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և պետական ու մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ:

Այս տարի(2022) էլ բացառություն չէր։ Միջոցառմանը մասնակցեցին հարգարժան հյուրեր՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան Հայկական Համայնքներու բաժանմունքի տնօ­րէն Ռազմիկ Փանոսեանը, ՏՀՏ գործատուների միության (ՏՀՏԳՄ) գործադիր տնօրեն նախագահ՝ Էդուարդ Մուսայելյանը։ Հյուրերը ողջույնի խոսք ասեցին ու մեծ հաջողություններ մաղթեցին թիմերի մասնակիցներին ու մենթորներին։ Թիմերին հաջողություն մաղթեցին նաև Կանայք և տեղեկատվական հասարակությունը ՀԿ-ի նախագահ Նարինե Աբազյանը, ծրագրերի համակարգողներ Ռուզան Ստեփանյանը, Անի Մանուկյանը, դասընթացավարներ Նարեկ Մամիկոնյանն ու Թամարա Հովհաննիսյանը։ 

ՀՀ գրեթե բոլոր մարզերը ներկայացնող Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2021 մասնակից թիմերը համառոտ ներկայացրին իրենց պատրաստած նախագծերը։ 

ՏՀՏ (Տեղեկատվական և Հեռահաղորդակցության տեխնոլոգիաների) ոլորտի աղջիկների միջազգային օրը ամենամյա միջոցառում է, որը նշվում է չորրորդ ամսվա չորրորդ շաբաթվա չորրորդ օրը: Այս տարի այն կնշվի ապրիլի 28-ին:Այս տարվա ուղերձն է՝ “Մատչելիություն և անվտանգություն”:

2010թ.-ին Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ), որը զբաղվում է ՄԱԿ-ի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հարցերով, ընդունեց N 70 բանաձևը` կոչ անելով բոլոր երկրներին նշելու յուրաքանչյուր տարվա ապրիլի չորրորդ հինգշաբթի օրը, որպես “ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր”՝ ոգեշնչելու զարգացող ու զարգացծած երկրների աղջիկներին ու կանանց ընտրել ՏՀՏ ոլորտի կարերիա, իսկ տեխնոլոգիական ընկերություններին ավելի շատ կանանը ներգրավել ՏՀՏ ոլորտ:

 

Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2022 ծրագրի շրջանակում իրականացվում է  վարպետության դասերի հերթական շարքը ծրագրին մասնակցող մենթորների ու թիմերի համար։ Ամեն տարի փորձագետների հետ հանդիպումները մեծ աշխուժություն են բերում ծրագրի մասնակիցներին։ 

2022 թ․ ապրիլի 15 առցանց հանդիպում տեղի ունեցավ Արարատբանկի  Թվային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Գայանե Ստեփանյանի հետ։ Տիկին Ստեփանյանը սիրով կիսվեց Հայաստանում բանկային համակարգում բջջային հավելվածների նոր զարգացումներով, մասնավորապես Արարատբանկի թվային ծառայությունների նորություններով ու արժեքավոր խորհուրդներ տվեց թիմերին իրենց ստեղծած հավելվածներն էլ ավելի ֆունկցիոնալ ու գրավիչ դարձնելու համար։ 

 

 

https://www.facebook.com/watch/?v=1422026414911559

 

https://banks.am/am/news/interviews/23343?fbclid=IwAR30uDbHELLhG9VDwSwL2Uo-FiQdfR_liue7izhkR6qoIu3wyyNv-MDh6dM

 

 

https://radiovan.fm/station/article/38895?fbclid=IwAR10zE5tFBugq74qA0Ee928sSSKtw0o98uuybapKuBIdyRrrDR7uT99wEe0

 

2022 թ․ մարտի 16-ին Արագածնոտի մարզի Թալին քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցավ «Be Safe»` երկրաշարժի վարքականոններն ուսուցանող բջջային հավելվածի պաշտոնական ներկայացումը՝ բաց դասի ձևաչափով, որին հետևեց քննարկումը։

Միջոցառմանը ներկա էին «Կանայք և տեղեկատվական հասարակություն» հ/կ նախագահ  ու  «Տեխնովացիա աղջիկներ Հայաստան» ծրագրի տարածաշրջանային դեսպան Նարինե Աբազյանը, «Տեխնովացիա աղջիկներ  Հայաստան» ծրագրի պատասխանատու Անի Մանուկյանը, «Future Voice» թիմի ավագ Լաուրա Ավագյանը,  Թալինի ավագ դպրոցի տնօրեն՝ Աննա Կնյազյանը, Թալինի թիվ 1 Մելանթոն Արսլանյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Գարիկ Հովհաննիսյանը, Թալինի թիվ 2 հիմնական դպրոցի զինղեկ Ռուդիկ Արշակյանը, Արագածոտն ինֆոտան ծրագրերի ղեկավար Մերի Խաչատրյանը, Արտակարգ Իրավիճակների նախարարության  Թալին քաղաքի փրկարարական ջոկատի ներկայացուցիչները, աշակերտները և այլ հյուրեր։

Նախագիծը պիլոտային է ու նպատակ ունի տարածել փորձը Թալինի այլ դպրոցներում ու Թալինից դուրս։

Ծրագրի  ղեկավարն է Լալա Խուրշուդյանը։

Հանդիպումը բաղկացած էր երկու մասից․ բջջային հավելվածի ստեղծման պատմությունը ներկայացրին «Future Voice» թիմի ավագ Լաուրա Ավագյանն  ու թիմի մենթոր Լալա Խուրշուդյանը։ Նշեցին, որ հավելվածի գաղափարը ծագել է «Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2021»  մրցույթին մասնակցելու ընթացքում ու դրդապատճառ է հանդիսացել նույն թվի երկրաշարժը։ Հավելվածը մեծ գնահատականքի արժանացավ «Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2021»  տարածաշրջանային մրցույթում ու Գրան պրի մրցանակ ստացավ կրտսեր թիմեր տարիքային խմբում։

Մրցույթից հետո  թարմացվել են հավելվածը, դիզայնը, առաջադրանքների և  խաղի բաղադրիչը։

Բջջային հավելվածը տեղադրված է Google Play Market-ում 2021 թ․

https://play.google.com/store/apps/details?id=com.future.Voice&fbclid=IwAR0lkiEFrN6U4ueygTyGoK9Ydbh7RBonLVqKaiicuTsoQknDdxra3efIv8s

Ինտերակտիվ հանդիպում-բաց դասից հետո, հրավիրվածներն իրենց դիտողությունները ներկայացրին ու կանաչ ճանապարհ մաղթեցին նախաձեռնողներին։

Տիկին Նարինե Աբազյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ Թալինի ավագ դպրոցի տնօրեն տիկին Կնյազյանին, միջոցառման համակարգող Լալա Խուրշուդյանին ու  պատրաստակամություն հայտնեց օգնել, որ գաղափարն ընդլայնվի ու կիրառվի Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում։

Նույն բջջային հավելվածն արժանացել է Իմփաքթ հաբ Երևանի կողմից իրականացվող Social Impact Award, Հայաստան 2021 միջազգային մրցույթին ու գրավել պատվավոր երկրորդ մրցանակն ու խորհրդատվություն ստացել Ինփաքթ հաբ Երևանի տնօրեն՝ Գևորգ Պողոսյանի կողմից։ 

 

 

https://gulbenkian.pt/armenian-communities/pt-pt/2020/09/25/the-armenian-spellchecker-for-ios-has-been-released/

 

 

ՓԵՏՐՎԱՐԻ 11 ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՈՒ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ 

 

 

Կանայք ու աղջիկները կազմում են աշխարհի բնակչության կեսը, ուրեմն նաև ներուժի կեսը։ Տղամարդկանց ու կանանց հավասարությունը հիմնարար մարդու իրավունք լինելուց բացի, կարևոր է հասարակության ամրապնդման համար, որպեսզի աշխարհը կայնու զարգանա։

             https://www.un.org/en/observances/women-and-girls-in-science-day

https://www.youtube.com/watch?v=eJ7z872iMo0&t=129s

 

Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2021 թ․ մրցաշարում  ավագ ու կրտսեր հաղթող թիմերի մենթորները հնարավորություն ստացան մասնակցելու Java և Android դասընթացին, որը կազմակերպել էր Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ,  Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության դրամաշնորհի ֆինանսավորմամբ։

Դասընթացն իրականացրեց Code School ուսումնական կենտրոնը։ 

Շնորհավորում ենք դասընթացը հաջողությամբ ավարտած մենթորներ՝ 

 Արմինե Նավասարդյանին,  Շողիկին Բուդոյանին, Լալա Խուրշուդյանին, Սաթիկ Ղազարյանին, Նառա Աթոյանին, Անահիտ Մելքումյանին, Մերի Հովհաննիսյանին, Անուշ Ասատրյանին, Անուշ Մաթևոսյանին, Հերմինե Պողոսյանին ու Թամարա Հովհաննիսյանին։ 

Մենթորները թիմերին կփոխանցեն ստացած գիտելիքներն ու միասին կաշխատեն Play Market-ում տեղադրած  բջջային հավելվածների նոր տարբերակների վրա՝ կիրառելով ստացած գիտելիքները։ 

 

 

Ուրախությամբ ուզում ենք տեղեկացնել, որ Կանայք և տեղեկատվական հասարակությունը ՀԿ-ի կողմից այս տարի կիրականացվի Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2022 մրցաշրջանը։ 

Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթն աղջիկների համար իրականացվում է Հայաստանում 2017 թ-ից։ 

Այս տարի ծրագիրը ֆինանսավորվում  է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն կողմից 

 

Հունվար ամսից արդեն սկսվել են դասընթացները, որոնք ներառում են Գաղափարների գեներացիայի, ԱԲ-ի, կոդավորման մոդուլների դասընթացները։ 

Այս տարի մեծ ուշադրություն է դարձվում ԱԲ-յան կիրառման վրա, որի զուգահեռ թիմերին հնարավորություն է տրվում բջջային հավելվածից բացի նաև ստեղծել ԱԲ պրոտոտիպը։ 

 

 

Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթն աղջիկների համար

Ինֆորմատիկայի հարգելի ուսուցիչներ,

հարգելի աշակերտուհիներ,

 

«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն և Technovation ընկերությունը հայտարարում են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության “Technovation Girls” ծրագրի հայաստանյան “Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2022” մրցաշրջանի սկիզբը:

Մեծ սիրով հրավիրում ենք Երևանի և ՀՀ բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի  ինֆորմատիկայի ուսուցիչներին, աշակերտուհիներից կազմված թիմերով մասնակցելու “Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2022” ծրագրին:

“Տեխնովացիա Աղջիկներ” միջազգային մրցույթը՝ Technovation շահույթ չհետապնդող կազմակերպության ծրագիրն է, որը նպատակ է հետապնդում ոգեշնչել ու հզորացնել աղջիկներին դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում՝ լուծելով իրենց համայնքի խնդիրները, օգտագործելով ծրագրի շրջանակում ձեռք բերած տեխնոլոգիական ձեռներեցության գիտելիքներն ու հմտությունները: “Technovation Girls” միջազգային ծրագիրը  հովանավորվում է Google, Intel, Salesforce, Adobe, Verizon, LinkedIn, Oracle, Yahoo, CA Technologies, Lemann Foundation, AVG Technologies, SAP eBay ընկերությունների կողմից:

Մինչ այսօր Հայաստանի բոլոր մարզերից 408 թիմեր, ավելի քան 2088 աշակերտուհիներ, 408 ինֆորմատիկայի ուսուցիչներ/մենթորներ են մասնակցել Տեխնովացիա Հայաստան ծրագրին։

2017 թվականից սկսած ավելի քան 186 հավելված է ստեղծվել հայաստանյան թիմերի կողմից, 19 հավելվածներ տեղադրվել են Google Play Market-ում։  Ծրագրի և նախորդ տարիներին ծրագրի մասնակիցների հաջողությունների հետ կարող եք ծանոթանալ Հավելված 1–ում:

“Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան”    մրցույթին կարող են մասնակցել 8-ից 18 տարեկան աշակերտուհիները։ Նրանք կձևավորեն մինչև հինգ անդամից կազմված թիմեր՝ որը կունենա մենթոր/մենթորներ ( ինֆորմատիկայի, տեխնոլոգիայի  կամ այլ առարկայի ուսուցիչ):   

“Technovation” ծրագրով  նախատեսվում է 12 շաբաթյա ուսուցում, որի ընթացքում աշակերտուհիները կսովորեն բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում ու ստեղծել բջջային հավելված՝ հիմնահարցին լուծում տալու համար։ Աղջիկները կսովորեն պլանավորել, զարգացնել ու  իրականացնել ամբողջական բիզնես մոդել  ու  տեխնոլոգիական արտադրանք։

  • Ծրագիրը կազմված է 5 մասից` գաղափարների գեներացիա(ideation), կոդավորում(coding), բիզնես(business), շուկայագիտություն (marketing) և գաղափարի  ներկայացում(pitching):
  • Միջին և ավագ դպրոցների ուսուցիչներին, աշակերտուհիներին կուսուցանվի 50 ժամյա ուսումնական ծրագիր, որը հասանելի է մասնակիցներին   առցանց ձևաչափով։ Ծրագրի լեզուն անգլերենն է։ 
  • Մասնակիցներին աջակցելու համար կանցկացվեն առցանց դասընթացներ հայերեն լեզվով, կտրամադրվեն նաև հայերեն ուսումնական նյութեր ու խորհրդատվություն:
  • Թիմերը բաղկացած կլինեն առավելագույնը հինգ հոգուց,  կձևավորեն “սկսնակ”, “կրտսեր” և “ավագ” խմբեր ըստ  տարիքային սահմանափակումների`
    • 8-12  տարեկան աշակերտուհիները կձևավորեն  “սկսնակ” թիմերը, մասնակիցների տարիքը 2022թ.-ի օգոստոսի 1–ին չպետք է գերազանցի 12-ը։
    • 13-15  տարեկան աշակերտուհիները կձևավորեն  “կրտսեր” թիմերը, մասնակիցների տարիքը 2022թ.-ի օգոստոսի 1–ին չպետք է գերազանցի 15-ը։
    • 16-18 տարեկան աշակերտուհիները կձևավորեն  “ավագ” թիմերը,

մասնակիցների տարիքը 2022թվ-ի օգոստոսի 1–ին չպետք է գերազանցի 18-ը։

  • Նախնական ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ։ Պարզապես պետք է պատրաստ լինել ստանալու 21-րդ դարին համահունչ տեխնոլոգիական  ձեռներեցության նոր գիտելիքներ ու հմտություններ: Թիմերը կստեղծեն հավելվածները  Thunkable  կամ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված   App Inventor ծրագրերով կամ Java ծրագրավորման լեզվով։
  • Մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու նաև, թե ինչ է արհեստական բանականությունը և կփորձեն այն կիրառել իրենց հավելվածներում:
  • Բջջային հավելվածները կբխեն ոչ միայն Կայուն զարգացման նպատակների հիմնախնդիրներից` բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն, այլ նաև  ուղղորդված կլինեն ներառականությանն ու դրա  խնդիրներին:
  • Հանրակրթության ոլորտում մինչև 2025 թվականը համընդհանուր ներառական կրթության ներդրման համատեքստում կխրախուսվեն կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող աշակերտուհիների և մենթորների մասնակցությունը թիմերում:
  • Խրախուսվում է Հայաստանում ազգային փոքրամասնություն կազմող աշակերտուհիների և մենթորների մասնակցությունը:
  • Մասնակից թիմերը նախ կմրցեն “Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2022” մրցույթի շրջանակում, ապա  հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մրցույթին ու հաղթելու դեպքում թիմը կհրավիրվի մասնակցելու Ամերիկայի միացյալ նահանգներում  կազմակերպվող “Technovation” համաշխարհային շնորհանդես գագաթաժողովին և մրցանակաբաշխությանը:

Ձեր մասնակցությունը հաստատելու համար, խնդրում ենք լրացնել կից մասնակցության հայտը  (հավելված 2) և ուղարկել girlsinictarmenia@gmail.com հասցեին մինչև 2021թ-ի դեկտեմբերի 28–ը:

Դեկտեմբերի 28-ից  հետո  մասնակիցներին կտեղեկացվի և հունվարի 10-ից հետո կկազմակերպվի առցանց հանդիպում՝ծրագիրը մանրամասնությամբ ներկայացնելու համար։

Դասընթացները կսկսվեն հունվարի 20-ից:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 055 788 554; 098 225 581; 091 225 535 հեռախոսահամարներով:

                                                                                                                              

Հավելված  1

Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան  ծրագրի և  նախորդ տարիներին ծրագրի մասնակիցների հաջողությունների մասին

  • 2017թ-ին Հայաստանը առաջին անգամ մասնակցեց այս ծրագրին: Հայաստանի  մասնակից 44 թիմերից  22 թիմեր դուրս եկան կիսաեզրափակիչ և մասնակցեցին Հայաստանյան մրցույթին, որից  Գրանդ Պրի հաղթող 3 թիմեր իրավունք ստացան մասնակցելու միջազգային մրցույթին:
  • Միջազգային մրցույթում մասնակից շուրջ 105 երկրների 3000 թիմերից հաղթողներ ընտրվեցին 12 թիմեր, վեց անվանակարգերում: Միջազգային մրցույթին մասնակցած Արագածոտնի մարզի Կարբիի դպրոցի “Մեկ քայլ առաջ” թիմը  հաղթող ճանաչվեց կրթություն անվանակարգում իր “Հայերեն ժեստերի լեզուն” հավելվածով, մեկնեց Սան Ֆրանցիսկո, որտեղ արժանացավ նաև հանդիսատեսի համակրանք`”ժողովրդի ընտրություն” մրցանակին:
  • 2018 թվականին Տեխնովացիա Հայաստան ծրագրի կիսաեզրափակիչ դուրս եկած Աշտարակի ՝ “Codice Puellis” թիմը հաղթող ճանաչվեց 2018թ-ի Սևան սթարթափ մրցույթում՝ 1 Of U հավելվածի ստեղծման համար։ Այն ստեղծվել էր աուտիզմով երեխաներին օգնելու համար։ Թիմը ճանաչվեց European Youth Award 2019 մրցութի ֆինալիստ։
  • 19 հավելված տեղադրվել է Google Play Market-ում։ 
  • 2017 թվականից  Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահ, Սինոփսիս կորպորացիայի գլխավոր ճարտարագետ, Երվանդ Զորյանը   Տեխնովացիա Հայաստան ծրագրի Բարի կամքի դեսպանն է: 
  • Չնայած նրան, որ Technovation Girls-ը մրցակցություն է, ծրագիրն ավելի կենտրոնացած է կառուցելու մասնակիցների մի մեծ թիմ, համայնք:
  • 2018, 2019, 2021 թթ-ին,  հայաստանյան ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի, ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության  դրամաշնորհների շրջանակներում:
  • Հայաստանյան մրցույթին աջակցել են Սերվիս տիտան ընկերությունը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Յունիքոմփ ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ֆիզմաթ դպրոցը, Արարատ բանկը, Վոլտերման ընկերությունը, Օնեքս ընկերությունը, Զիգզագ ընկերությունը, Եվրոպական համալսարանը, Chessify ընկերությունը, “Հույսի կամուրջ”, “Ագաթ” հասարակական կազմակերպությունները:

                                

                                                                      Հավելված  2

Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2022

Տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

 

I. Ընդհանուր Տեղեկություն

Բնակավայր/Մարզ, քաղաք / գյուղ

 

Դպրոց N

 

II.Դասավանդող ուսուցիչ

 

Ազգանուն

 

Անուն

 

Հեռ. / Բջջային հեռ.

 

Էլ. փոստ

 

Նշել թիմում ներգրավված է կրթության առանձնահատուկ կարիք ունեցող աշակերտուհի՝                    

 

 

          Այո

 

 

 

            Ոչ

 

Եթե այո, լրացնել մենթոր օգնականի տվյալները՝

Ազգանուն, անուն

 

Հեռ. / Բջջային հեռ.

 

Էլ. փոստ

 

III. Տեղեկություն  թիմի անդամների մասին

Նշել խումբը` ավագ, կրտսեր կամ սկսնակ

 

1. Ազգանուն, անուն

 

Հեռ. / Բջջային հեռ.

 

Էլ. փոստ

 

2. Ազգանուն, անուն

 

Հեռ. / Բջջային հեռ.

 

Էլ. փոստ

 

3. Ազգանուն, անուն

 

Հեռ. / Բջջային հեռ.

 

Էլ. փոստ

 

4. Ազգանուն, անուն

 

Հեռ. / Բջջային հեռ.

 

Էլ. փոստ

 

5. Ազգանուն, անուն

 

Հեռ. / Բջջային հեռ.

 

Էլ. փոստ

 

Խնդրում ենք լրացված մասնակցության հայտը ուղարկել  girlsinictarmenia@gmail.com հասցեին մինչև  դեկտեմբերի 28, 2021

Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք զանգահարել

055 788 554; 098 225581;  091225535

     

 

 

2021թվականին Տեխնովացիա աղջիկներ ծրագիրն ընդլայնեց՝ ուսուցողական դասընթացը համալրվեց արհեստական բանականություն մոդուլով՝ հնարավորություն տալով հայաստանյան թիմերին խորքային գիտելիքներ ձեռք բերել։ Ծրագիրը նաև մեկ այլ մեծ քայլ կատարեց՝ այն դարձավ ներառական,  2021 թվականի հովանավորի աջակցությամբ։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրած դրամաշնորհի շրջանակում։

Այս տարի նաև նշանավորվում է նրանով, որ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության դրամաշնորհի շրջանում Տեխնովացիա աղջիկներ 2021 տարածաշրջանային մրցույթի հաղթող ու բազմաթիվ այլ անվակարգերում մրցանակներ ստացած թիմերին հնարավորություն ընձեռվեց Պրոդուկտ դիազայն դասընթաց անցնել, որի նպատակն էր թիմերին օգնել հավելվածների դիզայնի հարցերում, որից հետո թիմերին ֆինանսական աջակցություն տրամադրվեց, որպեսզի բջջային հավելվածները տեղադրվեն Գուգլ Փլեյ Մարքետում։

Այսօրվա դրությամբ ունենք արդեն 17 թիմ, որոնք հաջողությամբ հաղթահարեցին Play Market-ում գրանցվելու գործընթացը։

Բջջային հավելվածների շրջանակը բավականին ընդարձակ է։ Ձեր դատին ենք հանձնում արդեն տեղադրված բջջային հավելվածները։

  • Բերդ քաղաքի Բազմաֆունկցիոնալ Քոլեջը—Գազարիկ բջջային հավելված։

Հավելվածն օգնում է գազարով պատրաստած ուտեստներն  առաքել Բերդ քաղաքում։

https://play.google.com/store/apps/details?id=appinventor.ai_naratoyan90.Gazar

  • Երևանի N 192 դպրոց, Future voice թիմ, Be safe բջջային հավելված

Երկրաշարժի վարքականոնները ուսուցանող հավելված նախատեսված նախադպրոցականից մինչև ավագ դպրոցի աշակերտների համար։

https://play.google.com/store/apps/details?id=com.future.Voice&fbclid=IwAR0lkiEFrN6U4ueygTyGoK9Ydbh7RBonLVqKaiicuTsoQknDdxra3efIv8s

  • Վարդենիսի ավագ դպրոց N3, ESI ընկեր թիմ, Talk to me հավելված։

Լեզվական արատները շտկող հավելված։

              https://play.google.com/store/apps/details?id=appinventor.ai_vardenisn.Talk

  • Դդմաշենի ավագ դպրոց, Nothing is impossible թիմ, Let’s dance together, հավելված։

Պարեր ուսուցանող բջջային հավելված։

https://play.google.com/store/apps/details?id=appinventor.ai_matanush50.parerm_copy_sept

  • Արմավիրի N2 դպրոց, Growing gardens թիմ, Agro Smart Helper հավելված։

Հավելվածը ստեղծվել է գյուղատնտեսական աշխատանքներում օգնելու համար, այն օգնում է որոշել սերմերի քանակը ըստ հողատարածքի, բույսերի հեռավորությունն ու ցանելու ձևը։

https://play.google.com/store/apps/details?id=com.agrosmarthelper

  • Կարբիի միջին դպրոց,  Doves թիմ,  Peace Call հավելված

Հավելվածը նախատեսված է բնական աղետների ժամանակ ապրելու համար անհրաժեշտ պայմանները կորցրած մարդկանց, որպեսզի վերականգնվեն աղետից հետո։

https://play.google.com/store/apps/details?id=appinventor.ai_hovhannisian_v.PeaceCall

  • Երևանի Հերացու անվան ավագ դպրոց, Armenian Pearls թիմ,  ArmPro հավելված։

Հավելվածը նախատեսված է առցանց գնումներ կատարելու համար։

           https://play.google.com/store/apps/details?id=appinventor.ai_an_yannn59.axmax

  • Կարբիի միջին դպրոց, B Creative թիմ, Better Together հավելված։

Հավելվածը նախատեսված է կույր ու լսողության խնդիրներ ունեցող մարդկանց կյանքի որակը լավացնելու համար։ Իմիջ քլասիֆայերի ու ձայնային թարգմանչի օգնությամբ հատուկ կարիքներով մարդկանց կյանքը կհեշտանա։

https://play.google.com/store/apps/details?id=appinventor.ai_hovhannisian_v.BetterTogether

  • Կապանի ավագ դպրոց N. 9,  ITChangers թիմ, W to W հավելված։

Հավելվածը նախատեսված է երազած աշխատանքը գտնելու համար։

https://play.google.com/store/apps/details?id=com.WtoW

  • Աբովյանի հիմնական դպրոց N7, Trip Time հավելված։

Հավելվածը ստեղծվել է բնակիչների ու հասարակական տրանսպորի միջև կապ ստեղծելու համար։  

https://play.google.com/store/apps/details?id=com.gmail.dinshav2.triptime

  • Yerevan Whiz Code Academy, Teen Planet թիմ, Teen PlaNet հավելված։

Հավելվածը ստեղծված է դեռահասների համար, որի օգնությամբ նրանք կկարողանան կիսվել իրենց մշակույթով։

https://play.google.com/store/apps/details?id=com.gmail.tamarahovhannisyan20.teenplanetcopy

  • Վանաձորի N19 դպրոց, FIRE թիմ, Speech Helper հավելված։

Հավելվածն օգնում է շտկել արտասանական խնդիրները։ https://play.google.com/store/apps/details?id=com.SpeechHelper

  • Վանաձորի N19 դպրոց, Queen_Hackers թիմ, YourGuide հավելված։

Հավելվածն օգնում է լուսանկարել որևէ մշակութային կոթող ու համապատասխան տեղեկություն ստանալ դրա մասին։

https://play.google.com/store/apps/details?id=com.YourGuide

  • Երևան N116 դպրոց, Femida Girls թիմ, SAFE CHILDHOOD հավելված

Հավելվածն օգնում է պաշտպանել երեխաներին ու բարձրացնել նրանց իրավուքների մասին գիտելիքները։

https://play.google.com/store/apps/details?id=com.test.for.now

  • Heratsi high school, Doc5, MedDrop
  • Հավելվածն օգնում է տեղեկանալ որոշ հիվանդությունների ժամանակ ամենահաճախակի օգտագործվող դեղերի մասին, պարզել որ դեղատանն են դրանք առկա ու պատվիրել այն։

 https://play.google.com/store/apps/details?id=appinventor.ai_doccdropp.MedDropp_copy

  • Լճկաձորի հիմնական դպրոց, Լճկաձոր 2 թիմ, Mathematics for everyone հավելված

Հավելվածն օգնում է սահմանափակ մտավոր կարողություններ ունեցող երեխաներն սովորել մաթեմատիկա։ Այն նաև զարգացնում է ուշադրությունն ու հիշողությունը։

https://play.google.com/store/apps/details?id=appinventor.ai_sedabejanyan70.Matematikan_bolori_hamar_copy

  • Չարենցավանի հիմնական դպրոց N6, Appyfiers թիմ, Charentsavan bus հավելվա

Հավելվածն օգնում է լավացնել Չարենցավան քաղաքի տրանսպորտի սպասարկման ոլորտը։ Հավելվածի օգնությամբ օգտատերերը կարող են հետևել շարժվող ավտոբուսի երթուղուն, տեսնել ժամացուցակը, ճշտել գինն ու տեղեկութուն ստանալ վարորդի մասին։ https://play.google.com/store/apps/details?id=com.gmail.avarpine1.charentsavanbus

 

Ուրախությամբ ուզում ենք նշել, որ 2021թվականի սեպտեմբեր ամսին Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ-ի նախաձեռնությամբ ու Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Տեխնովացիա աղջիկներ 2021 տարածաշրջանային մրցույթի հաղթող ու նույն մրցույթում տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացած թիմերի հետ խորհրդատվական դասընթացներ են իրականացվել պրոդուկտի դիզայն-Product design վերաբերյալ՝ հավելվածների դիզայնի լավացման ու դրանք Play Market-ում տեղադրելու համար։ Սույն թվականի հոկտեմբեր ամսից  հավելվածները կտեղադրվեն Play Market-ում։ 18 թիմ է մասնակցել դասերին։ 

Դասընթացավար՝ Տաթևիկ Հովհաննիսյան։ 

 

Առաջին հավելվածը, որը հաջողությամ տեղադրվել է Play-Market-ում դասընթացի ավարտին՝ Գազարիկ հավելվածն է Բերդ քաղաքի սննդի քոլեջի թիմի կողմից ստեղծած։ 

Երկրորդ բջջային հավելվածը Play Market-ում՝ Be Safe հավելված, Future Voice թիմ։ 

Հաջողություն ենք մաղթում բոլոր թիմերին։ 

 

Be Safe բջջային հավելվածը հատուկ մրցանակի արժանացավ Impact Hub Երևանյան գրասենյակի կողմից կազմակերպած Social Impact Award (SIA) միջազգային մրցանակաբաշխությանը։  

 Impact Hub Երևանյան գրասենյակի տնօրեն՝ Գևորգ Պողոսյանը մենթորային աշխատանք է տանելու թիմի հետ՝ գաղափարն էլ ավելի լավացնելու ուղղությամբ։ 

Հաջողություն ենք մաղթում թիմին։ 

 

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Հասցե:ՀՀ ք Երևան, Ալեք Մանուկյան թիվ 9, ՀԱՀ Բիզնես կենտրոն
Էլ․ հասցե:info@wisngo.com
Հեռ․:+374 91 225535
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է