Թվային գրագիտությունը Հայաստանի գործարար կանանց համար 2014

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ)-ի նոր միջոցներից օգտվելու շնորհիվ՝ ձեռներեց կանայք բիզնեսն ավելի արդյունավետ են զարգացնում: Հաշվի առնելով այս հանգամանքը,  2014 թ-ին Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ)   ֆինանսավորմամբ և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՋ ԶԱԿ)-ի մասնակցությամբ իրականացվեց “Թվային գրագիտությունը Հայաստանի գործարար կանանց համար” դասընթացների շարքը` Հայաստանի բոլոր մարզերում:
Դասընթացների նպատակն էր բարձրացնել ձեռներեց կանանց ՏՀՏ գրագիտությունը, բիզնեսի կառաավարման մեջ: 
Դասընթացը բաղկացած  էր   երկու բաժնից ՝  հիմնական ու ընդլայնված: 
Հիմնական դասընթացը  ընդգրկում էր համակարգչային ընդհանուր գրագիտություն` Windows, MS Office, Ինտերնետ/համացանց բրաուզերներ, ինչպես առցանց փնտրել բիզնես տեղեկատվություն, օգտակար նյութերի և կայքերի ցանկը, այդ թվում կառավարական կայքերը, ինչպես բացել և օգտագործել էլեկտրոնային փոստը, ինչպես կազմակերպել բիզնես հաղորդակցություն էլ փոստով:
Ընդլայնված դասընթացը ընդգրկում էր բիզնեսում ՏՀՏ-ի օգտագործումը՝ ինչու և ինչպես պետք է ներկայացված լինել ինտերնետում/համացանցում, ինչպես խթանել բիզնեսը սոցիալական լրատվամիջոցներում, զարգացնել սեփական վեբ էջը, օգտագործել ոլորտին հատուկ ծրագրեր, կազմակերպել առցանց վաճառք, ինչպես վաճառողներ և մատակարարներ փնտրել առցանց:

Այն հատկապես արդիական էր  մարզերի գործարար կանանց համար։ Ծրագիրը մեծ գնահատականի արժանացավ մասնակիցների կողմից։


 

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Հասցե:ՀՀ ք Երևան, Ալեք Մանուկյան թիվ 9, ՀԱՀ Բիզնես կենտրոն
Էլ․ հասցե:info@wisngo.com
Հեռ․:+374 91 225535
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է