ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը ամենամյա միջոցառում է, որը նշվում է չորրորդ ամսվա չորրորդ շաբաթվա չորրորդ օրը: 2010թ.-ին Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ), որը ՄԱԿ-ի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հարցերով է զբաղվում, ընդունեց N 70 բանաձևը` կոչ անելով բոլոր երկրներին նշելու յուրաքանչյուր տարվա ապրիլի չորրորդ հինգշաբթի օրը, որպես “ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր”՝ ոգեշնչելու զարգացող ու զարգացած երկրների աղջիկներին ու կանանց ընտրել ՏՀՏ ոլորտի կարերիա, իսկ տեխնոլոգիական ընլերություններին ավելի շատ կանանց ներգրավել ՏՀՏ ոլորտ:
2012թ-ին Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ-ի նախագահ Նարինե Աբազյանի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ նշվեց ՀՏՀ ոլորտի աղջիկների օրը՝ ապրիլ ամսվա չորրորդ շաբաթվա չորրորդ օրը, որը լավ հիմքեր դրեց միջոցառման հետագա իրականացման համար։ Այս ավանդույթը շարունակվում է ու գնալով ավելի է կարևորվում։
ՏՀՏ ոլորտի աղջիկների օրվա միջոցառումները նպատակ են հետապնդվում ստեղծել գլոբալ միջավայր, որը նպաստավոր պայմաններ կստեղծի երիտասարդ կանանց ու աղջիկների համար ՏՀՏ ոլորտում ակտիվ մասնակիցներ ու առաջնորդներ դառնալու համար։
ՏՀՏ աղջիկների օրվա միջոցառմանը հրավիրվում են ոլորտի հաջողակ կանայք, ոլորտում կայացած մարդիկ, ովքեր իրենց փորձով ու գիտելիքներով կիսվում են մասնակիցների հետ։
“ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրվա”տոնակատարությունը 2012 թվականից իրականցվում է Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպության անմիջական նախաձեռնությամբ։ ՏՀՏ աղջիկների օրվա տոնակատարությունները հիանալի հնարավորություն են ստեղծում ոգեշնչելու երիտասարդ աղջիկներին ու կանանց ընտրելու իրենց ապագա կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում: Ամեն տարի ՏՀՏ աղջիկների օրը միջոցառումը կրում է տարբեր ոգեշնչող խորագրեր՝ «Ընդլայնենք հորիզոնները, փոխենք վերաբերմունքը», «Տոնենք հաջողությունները, ոգեշնչենք աղջիկներին», «Ոգևորենք հաջորդ սերունդին»:
Ամեն տարի ֆորումը տեղի է ունեցել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ): ՏՀՏ աղջիկների օրվա տոնակատարության ֆորումները ունեն հետևյալ նպատակները՝ մեծացնել աղջիկների ներգրավվածությունը ՏՀՏ ոլորտում, զարգացնել ՏՀՏ ոլորտն այն դարձնելով Հայաստանում կանանց ու աղջիկների համար կարիերայի գրավիչ ընտրություն:
Օգտագործելով առկա տեխնոլոգիաները, համաշխարհային ցանցային լուծումների առաջատար Cisco ընկերության աջակցությամբ, 2014թ-ին ֆորումն առաջին անգամ հասանելի դարձավ մարզերին առցանց ձևաչափով, որին մասնակցեցին ուսումնական հաստատություններ`Երևանից ու շրջաններից, որոնց թվում էր Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը, որը հյուրընկալել էր մի քանի դպրոցների: Ֆորումին օնլայն միացել էին ոչ միայն Հայաստանի շրջանները, այլ Լոնդոնի ու Մինսկի Cisco ակադեմիաները, վերջինս էլ ապահովում էր օնլայն կապը:
Ֆորումներում ելույթ են ունեցել ՏՀՏ ոլորտի հաջողակ կանայք տարբեր կազմակերպություններից` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրից, Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնից, Հայաստանի Ամերիկյան Համալսարանից, Հայկական Վիրտուալ Համալսարանից, CISCO ցանցային ակադեմիայից, “Իդրամ” ՍՊԸ, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայից, Ֆիզմաթ դպրոցից, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնից, Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնից:
Տարբեր տարիների ֆորումներն իրականացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո, Հեռահաղորդակցության միջազգային միության տեղեկատվական աջակցությամբ, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ նախաձեռնությամբ, գործընկերի թվում են եղել՝
ՏՀՏ աղջիկների օրվա միջոցառումներին հնչել են տարբեր առաջարկներ, տոնակատարությունն ավելի գրավիչ դարձնելու համար`
Լուսանկարներ, տեսանյութ/եր/
2012
https://www.youtube.com/watch?v=MLUwzowfkbE&t=75s
2013
2014
2014թ-ին ՏՀՏ աղջիկների օրը միջոցառման շրջանակում իր ոգեշնչող տեսաուղերձն ուղարկեց Քիմբերլի Սքոթը՝ Արիզոնայի պետական համալասարանից։ Պրոֆեսոր Սքոթի նախաձեռնությամբ ԱՄՆ-ում իրականացնվում է Քոմփուգիռլ ծրագիրը՝ խոցելի խմբերի դպրոցահասակ աղջիկների ու նրանց ընտանիքների համար, որպես արտադասարանական պարապմունքներ։ Նա իր խոսքում պատմեց իրենց կողմից իրականացվող տեխնոլոգիական ծրագրի մասին ու քաջալերեց հայ աղջիկներին առաջ շարժվել ՏՏ ոլորտում։
տես՝ https://drive.google.com/file/d/0B9h6RDiks6gDX1J1eFRUVm1Oa3c/view?usp=sharing
2016
2017
2018
2019
2021
ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրվա առցանց տոնակատարություն
22 ապրիլ 2021, Հայաստան
ՏՀՏ աղջիկների միջազգային օրվա տոնակատարությունը Հեռահաղորդակցության միջազգային միության նախաեռնությունն է, որը գլոբալ շարժում է աղջիկներին ու երիտասարդ կանանց քաջալերելու ու զորակցելու, որ ՏՏ ոլորտում ինտեգրվեն ու դառնան ոլորտի շարժիչ ուժը։ Միջազգային օրը նշվում է ամեն տարվա չորրորդ ամսվա, չորրորդ շաբաթվա, չորրորդ օրը։
2012թվականից ի վեր Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպության նախագահ՝ Նարինե Աբազյանի նախաձեռնությամբ Հայաստանում նշվում է ՏՀՏ աղջիկների օրը։ Ամեն տարի միջոցառմանը մասնակցում են ՏՏ ոլորտի բարձր պաշտոնյա անձինք՝ Հայաստանից և արտերկրից, դերային մոդելներ, փորձագետներ ու շատ հյուրեր։
2021թվականի ապրիլի 22-ին Հայաստանում հանդիսավորությամբ նշվեց ՏՀՏ աղջիկների միջազգային օրը՝ առցանց ձևաչափով։ Միջազգային միջոցառման կարգախոսն էր՝ Միավորենք աղջիկներին, ստեղծենք պայծառ ապագա։
Միջոցառումը կազմակերպել էր Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպությունը։
Հեռահաղորդակցության միջազգային միության Զարգացման բյուրոյի տնօրեն Դորին Բոգդան Մարտինի տեսաուղերձով պաշտոնապես բացվեց միջոցառումը։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ-ի նախագահ՝ Նարինե Աբազյանը։
Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան՝ Կիրստի Նարինեն իր ոգևորող տեսա ուղերձով միացավ օրվա տոնակատարությանը՝ հայ աղջիկներին ու կանանց մաղթելով, ՏՏ ոլորտում կայանալ որպես առաջնորդներ ու փոփոխության նախաձեռնողներ։ Նա պատմական ակնարկ կատարեց կոդավորման պատմության մեջ կանանց ներուժի առնչությամբ՝ բերելով ԱՄՆ-ի օրինակը Երկորդ համաշխարհային պատերազի ժամանակ, զուգահեռներ տարավ Ֆինլանդիայի ու Հայաստանի միջև ու հավելեց, որ փոքր երկրներում մարդկային ներուժն ամենակարևորն է ու այն պիտի առավելագույնս օգտագործվի՝ ներառելով բնակչության բոլոր խավերը։ Հարգարժան դեսպանը նաև ուրախությամբ նշեց, որ Գենդերային հավասարության ու ինտեգրման ՄԱԿ-ի կոալիցիայի նախագահող երկիրն է Ֆինլանդիան, իսկ Հայաստանը՝ գործընկեր երկիր, որը հնարավորություն կտա Հայաստանում տեխնոլոգիական զարգացում գրանցել։
Իր ելույթն ավարտեց դեսպանը հայտարարելով Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպության վեբ կայքի պաշտոնական բացումը։
Իր ողջույնի խոսքն ասաց նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար՝Վիկտորիա Պողոսյանը, ընդգծելով կանանց անփոխարինելի դերը ՏՏ ոլորտում Հայաստանում ու կոչ արեց աղջիկներին ու կանանց ավելի ակտիվ մասնակցել ՏՏ ոլորտի ինտեգրման գործընթացներին։
Ողջույնի խոսք ասաց նաև ՏՀՏ ոլորտի գործատուների միության նախագահ՝ Էդուարդ Մուսայելյանը՝ ներկայացնելով տարբեր երկրներում ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության վիճակագրությունն ու ուրախությամբ հայտնեց, որ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 40%:
Տոնակատարությանն էին մասնակցում Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 թվականի մրցույթի մասնակից Հայաստանի բոլոր մարզերից 50 թիմ՝ ավելի քան 300 մենթորով և աշակերտուհիներով, նրանք ներկայացրին այս տարվա բջջային հավելվածների գաղափարները։ Թիմերը միացել էին առցանց։
Տոնակատարությունն ավարտվեց «Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Լավագույն ռեպորտաժ» և «Լավագույն լուսանկար» մրցույթի արդյունքների ամփոփմամբ, որի ընթացքում վեց թիմ հաղթող ճանաչվեց ու ստացավ խրախուսական նվերներ։
2022
“ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը” Հայաստանում նշվում է 2012թվ-ից “Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և պետական ու մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ:
Այս տարի(2022) էլ բացառություն չէր։ Միջոցառմանը մասնակցեցին հարգարժան հյուրեր՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան Հայկական Համայնքներու բաժանմունքի տնօրէն Ռազմիկ Փանոսեանը, ՏՀՏ գործատուների միության (ՏՀՏԳՄ) գործադիր տնօրեն նախագահ՝ Էդուարդ Մուսայելյանը։ Հյուրերը ողջույնի խոսք ասեցին ու մեծ հաջողություններ մաղթեցին թիմերի մասնակիցներին ու մենթորներին։ Թիմերին հաջողություն մաղթեցին նաև Կանայք և տեղեկատվական հասարակությունը ՀԿ-ի նախագահ Նարինե Աբազյանը, ծրագրերի համակարգողներ Ռուզան Ստեփանյանը, Անի Մանուկյանը, դասընթացավարներ Նարեկ Մամիկոնյանն ու Թամարա Հովհաննիսյանը։
ՀՀ գրեթե բոլոր մարզերը ներկայացնող Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2021 մասնակից թիմերը համառոտ ներկայացրին իրենց պատրաստած նախագծերը։
ՏՀՏ (Տեղեկատվական և Հեռահաղորդակցության տեխնոլոգիաների) ոլորտի աղջիկների միջազգային օրը ամենամյա միջոցառում է, որը նշվում է չորրորդ ամսվա չորրորդ շաբաթվա չորրորդ օրը: Այս տարի այն կնշվի ապրիլի 28-ին:Այս տարվա ուղերձն է՝ “Մատչելիություն և անվտանգություն”:
2010թ.-ին Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ), որը զբաղվում է ՄԱԿ-ի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հարցերով, ընդունեց N 70 բանաձևը` կոչ անելով բոլոր երկրներին նշելու յուրաքանչյուր տարվա ապրիլի չորրորդ հինգշաբթի օրը, որպես “ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր”՝ ոգեշնչելու զարգացող ու զարգացծած երկրների աղջիկներին ու կանանց ընտրել ՏՀՏ ոլորտի կարերիա, իսկ տեխնոլոգիական ընկերություններին ավելի շատ կանանը ներգրավել ՏՀՏ ոլորտ:
https://drive.google.com/file/d/1r-g3T-L8onayzWc6sHQLY69oGaj1onJg/view?usp=sharing
https://www.itu.int/net4/ITU-D/CDS/gq/GICT2022/display.asp?ProjectID=1374&Quest=61047