Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 ծրագրի շրջանակում, թիմերը ներառական դարձան, որով հնարավորություն տրվեց հատուկ կարիքներով աղջիկներին ու մենթորներին նույնպես մասնակցել ծրագրին։ Ներառականությունը բազմակոմպոնենտ է, ուստի այն հանրության լայն շրջանում ներկայացնելն ու դրա դժվարություններից խոսելը ժամանակի թելադրանքն է։
տես՝ https://www.unicef.org/armenia/media/3501/file/%D5%86%D5%A5%D6%80%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80.pdf
2021թվականին Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրած դրամաշնորհի շրջանակում Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 ծրագիրը ներառական դարձավ։ Թիմերի ու մենթորների հետ աշխատանք տարան մի շարք կազմակերպություններ, որոնք ներառական կրթության ոլորտում բազմամյա փորձ ունեն։ Ագաթ հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության մասնագետները թե տեսական թե գործնական նյութեր տրամադրեցին թիմերին։
Ագաթ հասարակական կազմակերպության համահիմնադիր Գայանե Գրիգորյանը պատրաստեց տեղեկատվական տեսանյութեր ներառականության մասին։
https://drive.google.com/drive/folders/11YWFktf3fsf-CE60t7hm2mzB6Wj6Ob0Q
https://drive.google.com/drive/folders/11YWFktf3fsf-CE60t7hm2mzB6Wj6Ob0Q
Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության Տավուշի մասնաճյուղի ղեկավար՝ Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 ծրագրի փորձագետ՝ Լուսինե Անտոնյանի պատրաստած տեսանյութը Ֆիննական հանրակրթական համակարգի ու ներառականության մասին։
Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 ծրագրի ներառականության փորձագետներ՝ Վարսենիկ Հովսեփյանն ու Սաթենիկ Հայթյանը ներկայացրին ներառականության դերն ու համեմատեցին մոտեցումները Ֆիննական փորձի հետ։
Համընդhանուր ներառման դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում. զուգահեռներ Ֆիննական կրթական համակարգի հետ
https://drive.google.com/file/d/1eKCSWT2Jqp8x7TMDQVJZjLBIbKRTYQvm/view