2017թ-ից ՀԸԲՄ խորհրդի անդամ, Սինոփսիս Հայաստանի նախագահ, Սինոփսիս կորպորացիայի գլխավոր ճարտարապետ՝ Երվանդ Զորյանը դարձավ Տեխնովացիա ծրագրի Բարի կամքի դեսպան՝ ՀԸԲՀ Հայաստանի Կամուրջ (AGBU Armenia’s BRIDGE4CSOs) ծրագրի շրջանակում։
Դոկտոր Զորյանի առաջին անգամ ծանոթացավ Տեխնովացիա Հայաստան ծրագրի հետ 2107թ-ին՝ հանդիպելով Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ-ի նախագահ՝ Նարինե Աբազյանի հետ։ Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ ԱՄՆ-ում, երբ Մեկ քայլ առաջ թիմը Հայաստանն էր ներկայացնում Տեխնովացիա միջազգային ծրագրի մրցանակաբաշխությանը։ Երվանդ Զորյանը ամենուր ուղեկցել է թիմին, մենթորին ու Կայանք և տեղեկատվական հասարակությունը հ/կ-ի նախագահին, հայկական համայնքի հետ միասին։ Դոկտոր Զորյանը մեծ ոգևորությամբ է ընդունել թիմի հաղթանակի նորությունը, երբ թիմը հաղթեց կրթություն անվանակարգում՝ Հայկական ժեստերի լեզու հավելվածը ստեղծելու համար։ Համագործակցության հաջորդ քայլը տեղի ունեցավ Հայաստանում, երբ ՀԸԲՄ միաության նախաձեռնությամբ ու Դոկտոր Զորյանի համաձայնությամբ, վերջինս հայտարարվեց Տեխնովացիա Հայաստան/Տեխնովացիա աղջիկներ Հայաստան ծրագրի բարի կամքի դեսպան 2017թ-ին։
2017թ-ից ի վեր մշտապես քաջարել է թիմերին, որպեսզի անեն ամեն ինչ իրենց փոքր լուման ունենալու ՏՏ ոլորտի ու համայանքների զարգացման գործում՝ առաջարկելով տեխնոլոգիական լուծումներ բջջային հավելվածներով։
Դոկտոր Զորյանը համակ ուշադրությամբ հետևում է ծրագրի գործունեությանն ու ողջունում նոր նախաձեռնությունները։ Ամեն տարի Դոկտոր Զորյանը հրավիրվում է Տեխնովացիա աղջիկներ Հայաստան ծրագրի մրցանակաբաշխությանն ու կիսվում ոգևորությամբ՝ ոգեշնչված թիմերի կատարած աշխատաքներով։
ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ, Սինոփսիս ընկերության գլխավոր ճարտարագետ ու առաջատար հետազոտող՝ Դոկտոր Երվանդ Զորյանը ղեկավարում է Սինոփսիս Հայաստան կազմակերպությունը 2015թ-ից: Սինոփսիսն այսօր էլեկտրոնային արտադրության և ծրագրային հավելվածների մշակման ոլորտի առաջատար ընկերություններից է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սիլիկոն հովտում, Կալիֆորնիա, ԱՄՆ: Հայաստանը հյուրընկալում է Սինոփսիս ընկերության ամենախոշոր գիտաարտադրական մասնաճյուղերից մեկը` 700-ից ավելի աշխատակիցներով:
Դր. Զորյանը ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում ՀՀ պետական մըցանակի դափնեկիր է և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ: Նա լավագույնս աջակցու է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ու տեխնոլոգիական նորարարության խթանմանը։
Սիլիկոնյան հովիտ, Գուգլի գլխամաս, ԱՄՆ
https://www.agbu.am/am/bridge-for-csos/3209-technovation-armenia
https://www.facebook.com/watch/live/?v=2862332427368810&ref=watch_permalink