ՏԵԽՆՈՎԱՑԻԱ ԱՂՋԻԿՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆ ԾՐԱԳՐԻ
ԲԻԶՆԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՈՒ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ ՄՈԴՈՒԼԻ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ
Ես Նարինե Աբազյանն եմ՝ Տեխնովացիա աղջիկներ միջազգային մրցույթի տարածաշրջանային դեսպանը։
Ավարտել եմ Երևանի պոլիտեխնիկական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետը գերազանցությամբ, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան:
Սովորել եմ և ստացել Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորում:
Աշխատել եմ մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններում՝ ղեկավար պաշտոններում, ղեկավարել մի շարք նախագծեր։
2012թ-ին հիմնել եմ Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպությունը։ 2012թ-ին իմ նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կայացավ ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրվա տոնակատարությունը ։ Այն ամեն տարի նշվում է չորրորդ ամսվա չորրորդ շաբաթվա չորրորդ օրը։ Մեկ այլ նախաձեռնություն էր 2017թ-ին Տեխնովացիա ապա Տեխնովացիա աղջիկներ միջազգային մրցույթի իրականացումը Հայաստանում։ Իրականացվել են նաև մի շարք այլ ծրագրեր մեր կազմակերպության կողմից, որոնք առանց բացառության հասցեականացված են եղել երիտասարդ աղջիկներին ու կանանց՝ ՏՀՏ ոլորտը ընտրելու, որպես մասնագետ կայանալու ու առաջնորդներ դառնալու համար։
2017թ-ից ծրագրի մասնակից թիմերին ներկայացնում եմ Բիզնեսի կառավարում և ձեռներեցություն մոդուլը, որը մշակված է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և էյչ-էս-բի-սի բանկի կողմից։
ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԳԵՆԵՐԱՑԻԱ ՄՈԴՈՒԼԻ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ
ՄԵԴԻԱ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ
Ես Ռուզան Ստեփանյանն եմ, Microsoft ընկերության կրթության սերտիֆիկացված փորձագետ, Ագենս Յունիվերսիթի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության միջազգային վերապատրաստող: Ավարտել եմ Երևանի պոլիտեխնիկական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետը,ապա աշխատանքի անցել Երևանի հ․105 միջնակարգ դպրոցում,որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի, ապա ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ, հ․196 հիմնական դպրոցում որպես Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փոխտնօրեն,ինֆորմատիկայի ուսուցչուհի, 2020-առ այսօր «Ռուզաննա Ստեփանյանի կրթական արհեստանոց» ՀԿ-ի նախագահն եմ։ 2020-ից առ այսօր Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն–ԿԶՆԱԿ, Վերապատրաստման ծրագրերի մշակման և գնահատման բաժնի մասնագետ։
2017 թվականից ներգրավված եմ Տեխնովացիա Հայաստան ապա Տեխնեվացիա աղջիկներ, Հայաստան ծրագրում, որպես կազմակերպիչ ու գաղափարների գեներացման մոդուլի դասընթացավար։
ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԳԵՆԵՐԱՑԻԱ ՈՒ ՓԻՉԻՆԳ ՄՈԴՈՒԼՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ
Ես Անի Մանուկյանն եմ, մանկավարժական գիտությունների թեկնածու, թարգմանիչ։ Երկար տարիներ աշխատել եմ ՀՀ տարբեր բուհերում, որպես անգլերենի դասախոս։ Ունեմ բազմաթիվ գիտական հոդվածներ տպագրված միջազգային ու Հայաստանյան գիտական ժողովածուներում։ Արժանացել եմ ԱՄՆ պետական երկու կրթաթոշակի ու երկու կիսամյակ անցկացրել Արիզոնայի պետական համալսարանում, որպես հետազոտող։ Միջազգային մանկավարժների ամառային դպրոցի մասնակից՝ Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսության Հիլդերսթոուն քոլեջում։ Ավարտել եմ ՀԱՀ գրավոր ու բանավոր թարգմանությունների դասընթացը։ 2013թ-ից զբաղվում եմ կանանց զորակցման հարցերով։ 2018թ-ին ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող կանանց մենթորային ծրագրի մենթոր։ 2006թ-ին հիմնել եմ "Աջակիցներ" հ/կ։ Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի նախաձեռնողներից եմ, գաղափարների գեներացիայի ու փիչինգի մոդուլների դասընթացավարն եմ 2017թ-ից։
ԿՈԴԱՎՈՐՈՒՄ, ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՈԴՈՒԼԻ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ
Ես Նարեկ Մամիկոնյանն եմ, ավարտել եմ ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։ ՈՒսման 3-րդ կուրսից ընտրել եմ գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում /«Սինոփսիս»/ մասնագիտական ուղղությունը: 2016թ. ընդունվել եմ ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծման ամբիոն՝ որպես մագիստրատուրայի ուսանող: 2018թ. ընդունվել եմ ԵՊՀ-ի «Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա»՝ որպես ասպիրանտ։ 2019թ. արժանացել եմ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կրթական մրցանակի, որպես լավագույն ասպիրանտ: 2021թ․ ինձ շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ունեմ տպագրված գիտական հոդվածներ միջազգային և տեղական հանդեսներում: Այժմ ձեռքբերած գիտելիքները և հետազոտական հմտությունները կիրառում եմ «օգտագործողի կողմից ծրագրավորող փականային մատրիցաներ»-ի ասպարեզում առաջատար՝ Զայլինքս «Xilinx inc.» ընկերությունում, որպես ավագ հետազոտող-ծրագրաորող:Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրում սկսել եմ իմ ներգրավվածությունը որպես կոդավորման ու արհեստական բանականության դասընթացավար 2021թ-ից։
ԿՈԴԱՎՈՐՈՒՄ ՄՈԴՈՒԼԻ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ
Ես Թամարա Հովհաննիսյանն եմ, մասնագիտությամբ ծրագրավորող եմ։ Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի բաժինը։ Դպրոցական տարիքից մեծ հետաքրքրություն եմ ունեցել ՏՏ ոլորտով։ 2013թվականին մասնակցել եմ ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որի շրջանակում հաղթող եմ ճանարվել տեղեկատվական հասարակություն լուսաբանման լավագույն տեսանյութը ներկայացնելու համար։ Ներկայումս աշխատում եմ ANEL ազգային ինժեներական լաբորատորիաների ռոբոտաշինության լաբորատորիայում։ 2018թ-ից համագործակցում եմ Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագի հետ, որպես կոդավորման դասընթացավար ու մենթոր։