Փորձագետներ

Փորձագետներ

Րաֆֆի Սիմոնյանն իր անգնահատելի դերն ունի Տեխնովացիա աղջիկներ Հայաստան ծրագրի փորձագետների շարքում։ Րաֆֆին իր գործնական խորհուրդներով ու աջակցությամբ իր լուման է ունեցել ծրագրում։ Րաֆֆին ՏՏ ոլորտում է վերջին 30 տարիների ընթացքում։ Մասնագիտությամբ մաթեմատիկ ու համակարգչային ծրագրավորող  է։ Րաֆֆին զբաղվում է ՏՏ բիզնես վերլուծությամբ ու ՏՏ նախագծերի կառավարմամբ։ Նա իր կարիերան սկսել որպես սոֆթուեր ինժեներ, ապա դարձել բազմաթիվ կազմակերպությունների ծրագրերի ղեկավար (The Walt Disney Company, Candle Corporation (later acquired by IBM), DeskTalk (later acquired by HP), SeeBeyond (later acquired by Sun Microsystems) and Xdrive (later acquired by AOL).Կրթությունը ստացել է Կալիֆորնիայի համալսարանում (UCLA):1987 թվականից դասավանդում է սովթուեր ծրագրավորում  նույն համալսարանում։ Այժմ Րաֆֆին դասավանդում է ՏՏ կառավարում ու ՏՏ նախագծերի բիզնես օրինակներ դասընթացները։ Րաֆֆին համագործակցում է Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի հետ ՀԸԲՀ-ի Քաղաքացիական կամուրջ ծրագրի օգնությամբ։

 

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը համագործակցում է Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի հատուկ կարիքներով աշակերտուհիներին ու մենթորներիին խորհրդատվություն ապահովելու համար 2020-21թթ։ «Ագաթ»  կազմակերպությունը հիմնադրվել է 2007 թվականին Գյումրի քաղաքում։ «Ագաթ»-ը  նպաստում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական և մշակութային իրավունքների իրացմանը՝ շահերի պաշտպանության, տեղեկատվության տարածման, իրազեկության բարձրացման և համագործակցության միջոցով: Կազմակերպությունն իր գործունեության 10 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 50 տեղական, ազգային և միջազգային ծրագրեր, որոնք նպաստել են հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց իրավունքների իրացմանը և դրական ազդեցություն են ունեցել ավելի քան 2000 շահառուների համար։ Կազմակերպությանն անդամակցում են 16-40 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդ աղջիկիներ և կանայք Շիրակի մարզից: ՀԿ-ի նախագահն է`ԱՄՆ–ի Մոբիլիթի Ինթերնեյշնլի (MIUSA) անդամ, Կանադական Կանանց Իրավունքների Զարգացման Ասոցիացիայի (AWID) անդամ, ԱՄՆ–ում Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) Մարդու Իրավունքների Հանձնաժողովի անդամ, Հաշմանդամություն ունեցող կանանց Միջազգային Համացանցի անդամ՝ Կարինե Գրիգորյանը։ 

 

Լուսինե Անտոնյանը Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի հետ սկսել է համագործակցությունը որպես ներառական թիմերին ու մենթորներին աջակցություն փորձագետ 2020-21թթ։ Լուսինե Անտոնյանն ունի սոցիոլոգի որակավորում,  աշխատել է Երևանի պետական համալսարանում` որպես սոցիոլոգիայի և սոցիալական վիճակագրության դասախոս: 2006-2008թթ աշխատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության Նոյեմբերյանի տարածքային բաժնում`որպես անհատական հաշվառման բաժնի մասնագետ։ 2008թ-ից աշխատանքի է անցել «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության Նոյեմբերյանի մասնաճյուղում` որպես «Դարձնել կանանց ձայնը լսելի» ծրագրի պատասխանատու, ներառական բանավեճի  խմբի ակումբավար, այնուհետև որպես   փոխտնօրեն: 2014թ-ի սեպտեմբերից մինչ օրս աշխատում է որպես «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Նոյեմբերյանի  մասնաճյուղի տնօրեն: 2017 թ-ի սեպտեմբերի 1-ից մինչ օրս «Հույսի կամուրջ» կազմակերպության կողմից Տավուշի մարզում իրականացվող «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ԿԳՄՍՆ–ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների  տրամադրման տարածքային  համակարգողի աշխատանքային գործառույթներն ու պարտականությունները: Աշխատանքային գործունեության ընթացքում  մշտապես առաջնորդվում է հանուն հավասար հնարավորությունների և արժանապատիվ կյանքի կարգախոսով:

Սաթենիկը Հայթյանը համագործակցում է Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ-ի հետ Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի շրջանում, որպես ներառականության փորձագետ 2021թ-ից։ Սաթենիկ Հայթյանը Գավառի պետական համալսարան դասախոս է, ասիստենտ։ Սաթենիկը դասվանդում է Գերմաներենը որպես երկրորդ օտար լեզու բակալավրիատում ու մագիստրատուրայում, ներառական կրթության մանկավարժություն մագիստրատուրայում։ 2007թ- 2019թթ. աշխատել է ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի օտար լեզուների բաժնում, որպես  գերմաներենի մասնագետ։ Սաթենիկի աշխատանքային պարտականությունների մեջ են մտնում ՝ ուսուցիչների վերապատրաստումը, սեմինարների անցկացումը և մասնակցությունը, ուսուցիչների մեթոդական խորհրդատվությունը, մեթոդական ձեռնարկների, ալյընտրանքային չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական գրականության փորձաքննություն, նորմատիվ փաստաթղթերի, ուսումնամեթոդական ձեռնարկների և թեստերի մշակումն ու  մշտադիտարկումը։ Օտար լեզուներ ուսումնական ոլորտի Գերմաներեն տարրական և միջին 5-6 դասարանների համար հանրակրթական առարակայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման աշխատանքների խորհրդատու է ԾԻԳ-ում։ Ներգրավված է Հանրակրթական դպրոցների  ուսուցչի և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովումը  ծրագրում։ "Ապրենք միասին, սովորենք միասին.որակյալ ներառական կրթություն ստանալու երեխայի իրավունքը" ծրագրի վերապատրաստողների վերապատրաստող: Համագործակցում է նաև Հույսի կամուրջ  հասարակական կազմակերպության հետ ու աշխատանքներ իրականացնում Երևանում, Տավուշում,  Լոռիում, Սյունիքում, Վայոց Ձորում։   Կրթության ազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում ներգրավված է Առաքելություն Արևելք դանիական միջազգային կազմակերպության իրաականացվող ծրագրերում, որոնք կյանքի են կոչվում  հետ Հայաստանում։

  

Վարսենիկ Հովսեփյանը Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի ներռական թիմերի աջակցության փորձագետ է: Սաթենիկ Հովսեփյանն ավարտել ՀՊՄՀ-ի Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկայի  ֆակուլտետը, ստանալով դասվարի որակավորում: Աշխատել է  դպրոցում, 2001թ-ից Մանկավարժական նախաձեռնության հայկական ասոցիացիայի անդամ է: 2002-19թթ. աշխատել է Կրթության ազգային ինստիտուտի Մանկավարժության գիտահետազոտական բաժնում, համատեղել դասվարի աշխատանքը և ուսուցման գործընթացը` նորարարական մանկավարժական մեթոդներով: 2011թ-ից վերապատրաստում է Երևան քաղաքի և մարզերի ատեստավորման ենթակա դասվարների: 2007թ-ից համագործակցում է Հույսի կամուրջ ՀԿ-ի հետ: 2018թ-ից համընդհանուր ներառման իրականացման դասընթացավար է: Ուսուցման գործընթացում կարևորում է թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների թիմային աշխատանքը: Համոզված է, որ յուրաքանչյուրիս ճիշտ գործելակերպից է կախված կյանքի ցանկացած ոլորտում գրանցած հաջողությունները։ 2020-21թվականից Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագիրը թիրախավորեց ներառականությունը, որի շրջանակում Սաթենիկ Հովսեփյանը սկսեց իմ համագործակցությունը ծրագրի ներառական թիմերի հետ աշխատանքում, որպես փորձագետ։

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Հասցե:ՀՀ ք Երևան, Ալեք Մանուկյան թիվ 9, ՀԱՀ Բիզնես կենտրոն
Էլ․ հասցե:info@wisngo.com
Հեռ․:+374 91 225535
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է