Տեխնովացիա աղջիկներ Հայաստան ծրագրի ձեռքբերումները

 

Հայաստանն իր առաջին մասնակցությունն ունեցավ   Տեխնովացիա միջազգային մրցույթին 2017թ-ին։ Առաջին իսկ մասնակցությամբ, Հայաստանն  արձանագրեց մեծ հաղթանակ։ Մրցույթի մասնակից 105 երկրների 3000 թիմերից 12 հաղթող թիմ՝ ավագ ու կրտսեր ըստ տարիքային խմբերի՝ ընտրվեց վեց անվանակարգում:

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի  “Մեկ քայլ առաջ” ավագ թիմը հաղթող ճանաչվեց կրթություն անվանակարգում՝ “Հայերեն ժեստերի լեզու” հավելվածը ստեղծելու համար՝ ամուր հիմքեր դնելով ծրագրի կայացման ու զարգացման համար Հայաստանում։

 «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» ծրագրի շրջանակներում աղջիկները՝  Սոնա Ավետիսյանը, Վարդանուշ Նազարեթյանը, Վիոլետա Մկրտչյանը, Սվետլանա Դավթյանը և Աղավնի Հակոբյանը, մենթոր` Վարդանուշ Հովհաննիսյանը ստեղծեցին  ArmenianSignLanguage բջջային հավելվածը, որի օգնությամբ հայերեն ժեստերի լեզուն կարելի է սովորել:

Թիմը հրավեր ստացավ միջազգային ծրագրի կազմակերպիչների կողմից ու մեկնեց Սիլիկոնյան հովիտ, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։ Թիմը նաև արժանացավ ”ժողովրդի ընտրություն” հանդիսատեսի համակրանք մրցանակին: Մեկ քայլ առաջ հայաստանյան թիմը պարգևատրվեց 10,000 ԱՄՆ դոլարով ծրագրի կողմից՝ հավելվածը վերջնական տեսքի բերելու համար։ Այժմ նույն հավելվածը տեղադրված է Play Store-ում։ 

Play store  https://play.google.com/store/apps/details?id=com.app.asl  

App Store https://itunes.apple.com/us/app/armenian-sign-language/id1389589496?ls=1&mt=8 )

 

2017թ-ին ևս մեկ հաջողված պատմությունը գրանցվե։ Տեխնովացիա Հայաստան, 2017 մրցույթի կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած Tech Ladies”(Անանիա Շիրակացի ճեմարանից) թիմը, HASK բջջային հավելվածը ստեղծելու համար Sevan Startup գագաթաժողովի հաղթող դարձավ։ Հավելվածը նախատեսված է վերամշակվող նյութերից՝ թուղթ, պլաստիկ, ձեռքի աշխատանքներ ստեղծել։ 

Թիմի անդամներն են՝ Անիտա Բալոյանը, Էլինա Հովակիմյանը, Անի Տեր-Մարգարյանը, Անահիտ Հարությունյանը, Արմինե Կարապետյանը։ 

Թիմի մենթոր՝ Անի Սիրեկանյան։  

Տես՝ հավելվածի մասին պատմող տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=BYOrhBPD-CY&t=30s&fbclid=IwAR16NCjxLbJ-6cZhw4R836r9EdYfZgFn4Gn8yJHc2j3u8-Sup7bkwXzIUvw

       

Tech Ladies, HASK

 

2018թ-ին «Տեխնովացիա Հայաստան» մրցույթի Գրան Պրի մրցանակին արժանացած «Codice Puellis» թիմն իր «1 Of U» հավելվածով հաղթող ճանաչվեց Sevan Startup  2018 մրցույթում և ստացավ 3,000 ԱՄՆ դոլար, որպես մրցանակ: Հավելվածն աուտիզմ ունեցող երեխաներին օգնելու համար է ստեղծվել։

Թիմի անդամներն են՝ Մարինե Ազատյանը, Տաթև Գրիգորյանը, Մարի Միրզոյանը, Լուսինե Տերտերյանը, Թերեզա Թումանյանը։

Թիմի մենթոր՝ Նարինե Մեսրոպյան։

2019թ-ին նույն թիմը European Youth Award 2018 մրցութի ֆինալիստ դարձավ։

Հավելվածը տեղադրված է Play Store-ում՝ https://play.google.com/store/apps/details?id=vahan.a1ofu.com.a1ofu&fbclid=IwAR1ZPpRd71uB99r2oojQRlkwGhbdgb_Rw-FOrmiNuF05m2GF2YAPn0TLTW4

«Codice Puellis» 1 of U

 

https://168.am/2018/07/31/989538.html#.W2B_InG0Qpc.facebook

 

 

 

 

 

 

 

 

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Հասցե:ՀՀ ք Երևան, Ալեք Մանուկյան թիվ 9, ՀԱՀ Բիզնես կենտրոն
Էլ․ հասցե:info@wisngo.com
Հեռ․:+374 91 225535
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է