Տեխնովացիա ընտանիքներ Հայաստան 2019-2020

2019թ-ին Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպությունը Տեխնովացիա ծրագրի հետ համատեղ իրականացրին Տեխնովացիա ընտանիքներ Հայաստան մրցույթը։   

Տեխնովացիա ընտանիքներ միջազգային մրցույթը կազմակերպվում է Տեխնովացիա ծրագրի կողմից, որն առաջարկում է ինտերակտիվ ուսուցման ծրագրեր 8-18 տարեկաններին  ու  իրենց համայնքի մեծահասակներին։ Մասնակիցները սովորում են հավելվածներ գրել ԱԲ/արհեստական բանականության կիրառմամբ՝ լուծելու իրենց համայնքների հիմնահարցերը։ Տեխնովացիա ընտանիքներ ծրագիրը  հնարավորություն է տալիս մասնակիցներին  ավելի վստահ առաջնորդներ, ստեղծարարներ ու խնդիրներին լուծումներ առաջարկողներ  դառնալ։ Տեխնովացիա ընտանիքներ մրցույթը նպատակ է հետապնդում ոգեշնչել ու զորակցել ընտանիքներին լուծելու համայնքային հիմնահարցերը։ Ընտանիքներն օգտագործում են արհեստական բանականությանն առնչվող գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք են բերում ծրագրի շրջանակում։ 

Տեխնովացիա միջազգային կազմակերպությունը համագործակցում է այնպիսի առաջատար կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ի Կանայք, իսկ  ուսումնական հարցում այն համագործակցում է ՝ Google- ը, NVIDIA- ն և Adobe- հանրաճանաչ կազմակերպությունների հետ, որոնք աջակցում են  ավելի քան 100 երկրների երեխաներին և ընտանիքներին: Ծրագրին հովանավորում են Google, Intel, Salesforce, Adobe, Verizon, LinkedIn, Oracle, Yahoo կազմակերպությունները։

2019 թվականին 92 ընտանիք մինչև 16 տարեկան երեխաներով Երևանից ու մարզերից մասնակցեցին մրցույթին։ 

Հայաստանյան թիմերի կողմից ստեղծված լավագույն հավելվածներն են՝ Menty, Safe Road. 

Safe Road-- Նորարարական նախագիծ է  ԱԲ կիրառմամբ, որը նախատեսված է  օգնելու հատուկ կարիքներով մարդկանց փողոցն անվտանգ անցնելու համար։

Menty--Նախագիծը նախատեսված է աուտիզմ ունեցող մարդկանց օգնելու համար։ Հավելվածի օգնությամբ հատուկ կարիքներով/աուտիզմ ունեցող մարդը կկարողանա ինքնասպասարկվել։

Ավելին իմանալու համար այցելեք technovation.org

 

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Հասցե:ՀՀ ք Երևան, Ալեք Մանուկյան թիվ 9, ՀԱՀ Բիզնես կենտրոն
Էլ․ հասցե:info@wisngo.com
Հեռ․:+374 91 225535
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է