Կանայք և տեղեկատվական հասարակությունը հկ-ն և ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության ազգային ինստիտուտը, 2017-ին առաջին անգամ նախաձեռնեցին «Տեխնովացիա Հայաստան» ծրագիրը։
Տեխնովացիան աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ է 10-18 տարեկան աշակերտուհիների համար: Տեխնովացիա Հայաստան, այժմ Տեխնովացիա աղջիկներ Հայաստան մրցույթով` Հայաստանը մասնակցում է Iridescent՝ շահույթ չհետապնդող կազմակերպության Տեխնովացիա միջազգային ծրագրին։
Ծրագրի շրջանակում 8-12 տարեկան աղջիկները կազմում են սկսնակ թիմեր, 12-15 տարեկանները կրտսեր, իսկ 15-18 տարեկանները՝ ավագ թիմեր։ Տեխնովացիա աղջիկներ ծրագիրը բաղկացած է 12 շաբաթյա առցանց, 50-ժամյա ուսումնական ծրագրից, որը հասանելի է բոլոր գրանցված մասնակիցներին։
ՈՒսուցման ընթացքում, երեքից հինգ հոգուց բաղկացած աշակերտուհիների խմբերն իրենց մենթորի հետ միասին, ուսումնասիրում են չորս մոդուլ` ծրագրավորում, շուկայագիտություն/մարքեթինգ, բիզնես, ԱԲ/արհեստական բանականություն (Artificial Intelligence), փիթչինգ (pitching)։ Աշակերտուհիներն իրենց համայնքներում առանձնացնում եմ ՄԱԿ-ի կայուն զարգացման հիմնախնդիրներից (UN Key Sustainable Development Goals, SDG-s)՝ բխող՝ բնապահպանական, աղքատության վերացման, խաղաղության, հավասարության, կրթութական ու առողջապահական խնդիր ու փորձում են լուծում տալ դրանց բջջային հավելված ստեղծելով։
Դասընթացներն անցկացվում եմ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (Massachusetts Institute of Technology,MIT, USA) կողից մշակված նյութերով։ Թիմերը ստեղծում են բջջային հավելվածները App Inventor կամ Thunkable ծրագրերով։
2009-ից ի վեր ավելի քան 25,000 աղջիկներ են մասնակցել Տեխնովացիա միջազգային ծրագրին՝ աշխարհի ավելի քան 115 երկրներից (աղբյուրը՝ technovationchallenge.org)։
Հայաստանյան թիմերի համար կազմակերպվում են հայերեն լեզվով վերապատրաստական դասընթացներ, տեսադասեր ու տեսանյութեր, իսկ հեռավոր շրջանների թիմերի համար՝ հեռավար խորհրդատվությունների շարք։ Առցանց ծրագիրը բազմակոմպոնենտ է՝ այն բջջային հավելված ստեղծելու գիտելիքներով ապահովելուց զատ, զարգացնում է 10-18 տարեկան աշակերտուհիների քննադատական մտածողությունը, համայնքներում սոցիալական խնդիրների վերհանման ու դրանց լուծումներ գտնելու նախաձեռնողականությունը, արտադրանք ստեղծելու ու այն օգտատերերին առաջարկելու հմտությունները։
2017 թվականից Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի ընթացքում սոցիալական տարբեր խնդիրներին առնչվող 138+ հավելված է ստեղծվել, 316+ թիմ, 1600+ աշակերտուհի, 300+ մենթոր է մասնակցել Հայաստանի բոլոր մարզերի մեծ ու փոքր քաղաքներից, գյուղերից, որոնք տեխնոլոգիական ժամանակակից գիտելիքներ են ձեռք բերել:
Տեխնովացիա ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում համայնքի ստեղծման վրա։ Ծրագրի հիմքում դրված է աղջիկների, ուսուցիչների ու համայնքի փոխհամագործակցությունը՝ հիմնահարցերի առանձնացման ու դրանց տեխնոլոգիական լուծումներ տալու համար՝ տեխնոլոգիաների կիրառման օգնությամբ։ Թիմերը սկզբում մրցում են Հայաստանում, ապա հաղթողները հնարավորություն են ստանում մասնակցելու Google-ի կողմից կազմակերպված միջազգային մրցույթին։ Հաղթող թիմերը հրավիրվում են համաշխարհային գագաթնաժողովին ու մրցանակաբաշխությանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (Massachusetts Institute of Technology)՝ Բոստոնում։
2017թ-ից ՀԸԲՄ խորհրդի անդամ, Սինոփսիս Հայաստանի նախագահ, Սինոփսիս կորպորացիայի գլխավոր ճարտարապետ՝ Երվանդ Զորյանը դարձավ Տեխնովացիա Հայաստան ծրագրի Բարի կամքի դեսպան՝ ՀԸԲՀ Հայաստանի Կամուրջ (AGBU Armenia’s BRIDGE4CSOs) ծրագրի շրջանակում։
տես ՝ https://web.facebook.com/AGBUArmenia/videos/897785510384818/
2017թ-ին Կարբիի One Step Ahead թիմը հաղթող ճանաչվեց Հայաստանյան Տեխնովացիա ծրագրում ու հնարավորություն ստացավ մասնակցելու միջազգային մրցույթին, որտեղ հաղթող դարձավ կրթություն անվանակարգում, ինչպես նաև արժանացավ հանդիսատեսի համակրանք մրցանակին։
տես՝ https://web.facebook.com/AGBUArmenia/videos/897785510384818/
Մեկ քայլ առաջ թիմը հրավիրվել է բազմաթիվ միջոցառումների, հարցազրույցների։
Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2021ծրագրի մասին՝
2021թվականին խրախուսվում է ստեղծել բջջային հավելվածներ, որոնք կթիրախավորեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից բխող հիմնահարցերը, (Sustainable Development Goals/SDG-s)՝ բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն, ու ոչ միայն։
Մինչև 2025 թվականը՝ ներառական բաղադրիչը ներդված կլինի ՀՀ կրթության ոլորտում առանց բացառության։
2021 թվականին թիմերին խրախուսվում է ստեղծել հավելվածներ, որոնք նախատեսված կլինեն ներառականությանն ու դրա հիմնահարցերին։ Առաջին անգամ Տեխնովացիա աղջիկներ Հայաստան ծրագրում թիմերում կներգրավվեն հատուկ կարիքներով աղջիկներ ու մենթորներ։
2017-2021թթ Տեխնովացիա Հայաստան/Տեխնովացիա աղջիկներ Հայաստան մրցույթը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի, ՀԲԸՄ “ՔՀԿամուրջ” ծրագրի, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրած դրամաշնորհներով։
Տեխնովացիա Հայաստան աղջիկներ մրցույթին աջակցեցել են Սերվիս տիտան ընկերությունը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Յունիքոմփ ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ֆիզմաթ դպրոցը, Արարատ բանկը, Վոլտերման ընկերությունը, Օնեքս ընկերությունը:
https://www.youtube.com/watch?v=7qS3y8OI3Do
Սերվիս Տիտան ընկերության համասեփականատեր Վահե Կուզոյանի ողջունի տեսաուղերձը Տեխնովացիա աղջիկներ Հայասատան մրցույթին։
2017 Տարածաշրջանային սկիպիդար իրադարձություն
2017 Տարածաշրջանային հաղթողներ
2018
2019
2020
2021
Սույն թվականի մայիսի 17, 19, 21 տեղի ունեցավ Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 տարածաշրջանային մրցույթը, որին մասնակցեց ընդհանուր թվով 48 կրտսեր և ավագ թիմ Երևանից ու Հայաստանի բոլոր մարզերից: Մրցույթի երեք օրերի ընթացքում ՏՏ ոլորտի փորձագետները դիտեցին ու գնահատեցին բջջային հավելվածների գաղափարները ու կիսվեցին կարևոր խորհուրդներով։ Մրցույթը տեղի ունեցավ Եվրոպական համալսարանում։
Մայիսի 17 մրցում էին 13կրտսեր թիմեր։ Մրցույթի առաջին օրվա բացման խոսքով ելույթ ունեցավ Եվրոպական համալսարանի պրոռեկտոր՝ պարոն Սողոմոնյանը։ Նա իր խոսքում աղջիկներին հաջողություններ մաղթեց ու ազդարարեց մրցույթի սկիզբը։
Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ-ի նախագահ Նարինե Աբազյանը նույնպես ողջունեց թիմերին, մենթորներին, ժյուրիի անդամներին:
Օր 1, մայիսի 17
Օր 2, մայիսի 19
Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան տարածաշրջանային մրցույթին մասնակցում էին 21ավագ թիմեր։ Մրցույթի մասնակիցներին ողջույնի խոսք ասաց ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության հարցերով բաժնի պետ Հասմիկ Ահարոնյանը։ Տիկին Ահարոնյանն իր խոսքում կարևորեց ծրագրի նշանակությունն ու հետագա համագործակցության հույս հայտնեց։ Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ-ի նախագահ Նարինե Աբազյանը իր ջերմ ողջույնով կիսվեց մասնակիցների հետ ու ներկայացրեց ՏՏ ոլորտում մեծ հաջողությունների հասած Սերվիս Տիտան կազմակերպության ստեղծման պատմությունը՝ կազմակերպության համահիմնադիր Վահե Կուզոյանի տեսաուղերձով կիսվելով միջոցառման մասնակիցների հետ։
ՕՐ 3, մայիսի 21
Երրորդ օրվա բացման խոսք ասաց Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպության նախագահ՝ Նարինե Աբազյանը ողջունելով, թիմերին, մենթորներին, ժյուրիի անդամներին ու հյուրերին։
Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2021
Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 տարածաշրջանային Մրցանակաբաշխություն
2017թվականից ի վեր Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպությունը կազմակերպում է Տեխնովացիա աղջիկներ ծրագիրը Հայաստանում։
Ամեն տարի ծրագրի ավարտին տարածաշրջանային մրցանակաբաշխություն է կազմակերպվում, որով ամփոփվում են ծրագրի արդյունքները։
Այս տարի առնաձնահատուկ էր, քանի որ նշվում էր Տեխնովացիա աղջիկներ ծրագրի Հայաստանում իրականացման հինգերորդ տարին ու Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպություն ստեղծման տասնամյակը։
Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 տարածաշրջանային մրցանակաբաշխության սկզբում, թիմերը ներկայացրին իրենց կատարած աշխատանքների արդյունքները՝ Կանայք և տեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսում։
Մրցանակաբաշխության սկիզբը հայտարարեց ու բացման խոսք ասաց Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ-ի նախագահ, Տեխնովացիա աղջիկներ ծրագրի տարածաշրջանային դեսպան՝ Նարինե Աբազյանը։
Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան՝ տիկին Կիրստի Նարինեի ողջույնի խոսքը ծրագրի մասնակիցներին։
https://drive.google.com/file/d/1S1QGBIldQAmvQvdVIuPY3qq-MJvULkAD/view
Տեխնովացիա աղջիկներ Հայաստան ծրագրի Բարի կամքի դեսպան՝ Երվանդ Զորյանի տեսաուղերձը ծրագրի մասնակիցներին։
https://drive.google.com/file/d/1-9pBK306BGbjmh6-UN8VChKPYUK377Xa/view
Սերվիս Տիտան կազմակերպության համահիմնադիր Վահե Կուզոյանի տեսաուղերձը թիմերին։
https://www.youtube.com/watch?v=RMeVqtYk0no&t=5s
Երեք ավագ թիմերի գլխավոր մրցանակ հանձնեց Սերվիս Տիտան ընկերության Հայաստանյան գրասենյակի տնօրեն՝ Աշոտ Տոնոյանը։
Երեք կրտսեր թիմերի գլխավոր մրցանակ հանձնեց Սինոփսիս Արմենիա ընկերության ղեկավար՝ Հովիկ Մուսայելյանը։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև Օրիոն ինովեիշնս Արմենիայի ներկայացուցիչ՝ Արմեն Քերլոփյանը։
Համայնքի զարգացմանը նպաստող հավելվածներ ստեղծելու համար պարգևատրվեցին թիմեր, որոնց մի մասին մրցանակները հանձնեց ՏՀՏ գործատուների միության նախագահ՝ Էդուարդ Մուսայելյանը։
Հատուկ մրցանակ հանձնեց թիմին՝ Եվրոպական համալսարանի փոխռեկտոր՝ Վահրամ Սողոմոնյանը։
Գայանե Ստեփանյանը, Արարատբանկի թվային ծառայությունների դեպարտամենտի ղեկավար, թիմերին հանձնեց համայնքի զարգացման համար մրցանակներ։
Թիմերին հավաստագրեր ու մրցանակներ հանձնեց նաև Լոկատոր, Արմենիա ընկերության նախագծերի ղեկավար՝ Դիանա Բաբախանովան։
Chessify ընկերության ներկայացուցիչը նույնպես շնորհավորեց թիմերին ու կազմակերպության կողմից սահմանված մրցանակ հանձնեց թիմերից մեկին Արհեստական բանականության կիրառմամբ բջջային հավելվածում, որն ուղղված էր համայնքի զարգացման հիմնահարցին։
Onex ընկերության համահիմնադիր Հարութ Աբրահամյանը վկայականներ հանձնեց թիմերին`համայնքի զարգացմանն նպատաուղղված բջջային հավելվածներ ստեղծելու համար։
Վկայականներ հանձնեց նաև ներառական թիմերի հետ աշխատող փորձագետ՝ Վարսենիկ Հովսեփյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնից։
«ԱԳԱԹ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ հասարակական կազմակերպության (ՀԿ) համահիմնադիր՝ Գայանե Գրիգորյանը։
Վկայականներ հանձնեց նաև Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ-ի ծրագրերի համակարգող՝ Անի Մանուկյանը։
Վկայականներ հանձնեց նաև Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ-ի դասընթացավար՝ Թամարա Հովհաննիսյանը։
Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ դասընթացավար՝ Նարեկ Մամիկոնյանը հանձնեց վկայականներ մի շարք թիմերի։
Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2022
Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2022-ի շրջանում ավելի քան 67թիմ մասնակցեց Երևանից ու Հայաստանի բոլոր մարզերից։
Թիմերն իրենց գաղափարները ներկայացրին մայիսի 23, 25, 27
Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2022 ծրագրի հովանավորն է
Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը
«Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022» մրցույթին աջակցում են Սերվիս Տիտան ընկերությունը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը, Տեխնովացիա ընկերությունը, Եվրոպական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, GG ընկերությունը, Արարատ բանկը:
Oր 1 մայիսի 23
սկսնակ թիմեր
2022թ մրցաշարի ընթացքում թիմերի մասնակիցների տարիքային շեմը փոխվեց ու ծրագրին հնարավորություն ստացան մասնակցելու 8 տարեկանից սկսած։
Մրցույթը տեղի ունեցավ Եվրոպական Համալսարանում։
Օր 2, մայիսի 25
կրտսեր թիմեր
Մրցույթը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Օր 3, Մայիսի 27
ավագ թիմեր
Մրցույթը տեղի ունեցավ Եվրոպական համալսարանում
2022 թվականին Տեխնովացիա աղջիկներ Հայաստան ծրագրի շրջանակում ավագ թիմերը ներկայացրին համայնքաին խնդիրներ ու դրանց լուծումներ առաջարկեցին բջջային հավելվածների ու արհեստական բանականության պրոտոտիպերի միջոցով։
Տեխնովացիա աղջիկեր Հայաստան 2022 մրցանակաբաշխություն
Սույն թվականի հունիսի 26–ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի մեծ սրահում տեղի ունեցավ «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հկ-ի կողմից կազմակերպած «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։
Տեխնովացիան աշխարհի տեխնոլոգիական ձեռներեցության խոշորագույն մրցույթ է 8-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ`` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ծրագրի շրջանակում ստացած ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով:
Մինչ մրցանակաբաշխությունը նույն օրը կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ թիմերը ներկայացրին իրենց ստեղծած բջջային հավելվածները և արհեստական բանականության պրոտոտիպերը։
«Տեխնովացիա Աղջիկներ Հայաստանյան 2022» մրցանակաբաշխությանը բացման խոսքով հանդես եկան ”Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հկ նախագահ Նարինե Աբազյանը, նախագծերի ղեկավարներ՝ Ռուզաննա Ստեփանյանը և Անի Մանուկյանը։
Հաջողության պատմությամբ ու հավելվածի զարգացման նոր փուլով կիսվեց նախորդ տարվա Գրան պրի մրցանակին արժանացած “Future Voice” կրտսեր թիմի մենթոր Լալա Խուրշուդյանը։
«Տեխնովացիա Աղջիկներ Հայաստանյան 2022»մրցանակաբաշխությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար՝ Դավիթ Սահակյանը, կարևորելով աղջիկների ակտիվ մասնակցությունը Տեխնովացիա ծրագրում, որը ուղի հարթում ՏՏ ոլորտում ներգրավելու համար ապագայում, ոգևորեց աղջիկներին շարունակելու աշխատել իրենց նախագծերի վրա, նաև կիսվեց արժեքավոր խորհուրդներով։
Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն՝ Հովիկ Մուսայելյանն իր ելույթում նշեց, որ ընկերությունը կարևորում է ծրագիրն ու դա ապացուցում է արդեն վեցերորդ տարի ծրագրի կողքին լինեոլով, որպես գործընկեր։ Այս տարի էլ Գրան պրիի արժանացած երեք կրտսեր և մեկ սկսնակ թիմերը դրամական մրցանակներ ստացան Սինոփսիս Արմենիա ընկերություն կողմից
Ոգևորող ելույթով հանդես եկան ՏՀՏ գործատուների միության Գործադիր տնօրեն՝ Էդուարդ Մուսայելյանը, Հայաստանի եվրոպական համալսարանի պրոռեկտոր՝ Վահրամ Սողոմոնյանը, Արարատ բանկի թվային ծառայությունների վարչության պետ՝ Գայանե Ստեփանյանը,ծրագրի ժյուրիի անդամներ։
Վեցերորդ տարին է Հայաստանը մասնակցում է ծրագրին: 2017 թվականից Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի ընթացքում սոցիալական տարբեր խնդիրներին առնչվող 242 հավելված է ստեղծվել, 10 արհեստական բանականության պրոտոտիպ։ 510 թիմ, 2552 աշակերտուհի, 511 մենթոր է մասնակցել Հայաստանի բոլոր մարզերից ու Երևանից։ :
Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022 մրցաշրջանի մարտահրավերներն էին՝
Այս տարի ծրագրին գրանցվեցին 464 աշակերտուհիներ և 109 մենթորներ, 103 թիմեր ձևավորվեցին, հայաստանյան կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան 67 թիմեր, ներառյալ 10 ներառական թիմեր այդ թվում 17 թիմեր, որոնք օգտագործեցին արհեստական բանականության մոդուլ:
Մայիսի 23-ին, 25-ին, 27-ին «Տեխնովացիա աղջիկներ Հայաստանյան 2022» մրցույթին մասնակցած թիմերը ժյուրիին ներկայացրեցին իրենց բջջային հավելվածները կամ արհեստական բանականության պրոտոտիպերը, որի արդյունքում, ինչպես նաև առցանց գնահատման արդյունքում ժյուրին որոշեց հաղթող թիմերին: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստանյան 2022» մրցանակաբաշխության հաղթող թիմերը մրցանակներ ստացան տարբեր անվանակարգերում՝ Համայնքի զարգացման, լավագույն նախագիծ և ալն:
Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2022 տարածաշրջանային մրցույթի հաղթող թիմերը՝
Սկսնակ թիմ(եր)---Big Future թիմը My Little Home ԱԲ պրոտոտիպ, Կարճաղբյուր Գեղարքունիք
Կրտսեր թիմ(եր)--IT Friendship թիմը Sly Source Location հավելված, Երևան
Artemis's Followers թիմը Zoolandia հավելված, Երևան
Opposite թիմը Eduquest հավելվածը, Երևան
Ավագ թիմ(եր)-- Light is Power թիմը, Smart Wood for the Blind ԱԲ տրոտոտիպ, Լուսակունք, Գեղարքունիք
System Breakers թիմը, Armculture հավելվածը, Երևան
«Տեխնովացիա Աղջիկներ, Հայաստան 2022» ծրագիրը ֆինանսավորվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնի դրամաշնորհով: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022» մրցույթին աջակցում էին , Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը, Տեխնովացիա ընկերությունը, Հայաստանի Եվրոպական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, GG ընկերությունը, Արարատ բանկը:
Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2022 մրցանակաբաշխութան լուսանկարների շարքը