Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպությունը

Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպությունը

Կանայք և տեղեկատվական հասարակությունը  հասարակական կազմակերպության գործունեությունն

ու

համագործակցության շրջանակը

Կանայք և տեղեկատվական հասարակությունը ՀԿ-ն հիմնադրվել է 2011թ-ին: Կազմակերպության հիմնաքարային առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում աղջիկների ու կանանց ինտեգրմանը տեղեկատվական հասարակությանն ու զորակցել նրանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ։

Այսսպիսով ինչ է տեղեկատվական հասարակությունն ու որն է դրա դերը`

  2003թ.-ին Ժնևում և 2005թ.-ին Թունիսում տեղի ունեցան Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովները՝ երկու փուլով, որին մասնակցեց 176 երկիր, ներառյալ Հայաստանը: Գագաթաժողովում հայտարարվեց, որ արդյունաբերական դարաշրջանին փոխարինելու է եկել տեղեկատվական հասարակության դարաշրջանը, որտեղ յուրաքանչյուրին հասանելի կլինեն տեխնոլոգիաները: Ամեն ոք կարող է ստեղծել, օգտագործել, կիսել տեղեկատվություն եւ գիտելիքներ, բարելավել կյանքի որակը: 176 երկրները  սահմանեցին, համաձայնեցին և հաստատեցին, որ տեղեկատվական հասարակություն կառուցելու անհրաժեշտ  բաղադրիչներն  են՝

Պետության եւ բոլոր շահագրգիռ կողմերի կարևոր դերը` խթանելու Տեղեկատվական և Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացումը: 

Տեղեկատվական և հեռահաղորդակցության ենթակառուցվածքներ, որը հանդիսանում է տեղեկատվական հասարակության կառուցման հիմնաքարը:

Տեղեկատվության և գիտելիքների հասանելիություն:

Ներուժի ստեղծում:

Անվտանգության և վստահության ապահովում ՏՀՏ-երի օգտագործման ոլորտում:

Բարենպաստ միջավայր:

ՏՀՏ հավելվածներ (ՏՀՏ կիրառություններ կյանքի բոլոր բնագավառներում՝

Էլեկտրոնային կառավարում

Էլեկտրոնային առևտուր

Էլեկտրոնային կրթություն

Էլեկտրոնային առողջապահություն

Էլեկտրոնային զբաղվածություն

Էլեկտրոնային բնապահպանություն

Էլեկտրոնային գյուղատնտեսություն

Էլեկտրոնային գիտություն

Մշակույթային բազմազանություն և տեղական բովանդակություն:

Զանգվածային լրատվության միջոցներ ներկայացման բազմազանությամբ:

Տեղեկատվական հասարակության էթիկական կողմեր միջազգային և տարածաշրջանային համագործակցության համար:                            

Գագաթաժողովի բոլոր երկրները`ներառյալ Հայաստանը, համաձայնեցին, որ “ՏՀՏ-ի զարգացումը մեծ հնարավորություններ է ստեղծում կանանց համար, ովքեր պետք է դառնան տեղեկատվական հասարակության անբաժանելի մասն ու կարևոր դերակատարները”: Երկրները պարտավորվում էին ապահովել այնպիսի տեղեկատվական հասարակություն, որ կխթանի կանանց հզորացմանն ու նրանց լիիրավ մասնակցությանը` հավասարության հիմքի վրա և որոշումներ կայացնելու գործընթացներում:                                               

Այսպիսով` տեղեկատվական հասարակություն կառուցելու համար հարկավոր կլինի տեխնոլոգիաները կիրառել մեր կյանքի բոլոր ոլորտներում և սա է պատճառը, որ ՏՀՏ մասնագետների պահանջարկը բավական մեծ է և երկար տարիներ այդ միտումը շարունակվելու է մեր երկրում և ողջ աշխարհում: Մեծանում են երիտասարդների թիվը տեխնոլոգիական ոլորտներում, քանզի նրանց համար առկա են անսահման հնարավորություններ: 

Կանայք և  տեղեկատվակաան հասարակությունը ՀԿ-ի գործունեությունը միտված  է բարձրացնել տեխնոլոգիական կրթության, ձեռներեցության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներում  ու  հարակից ոլորտներում աղջիկների ու կանանց մասնակցությունն  ու առաջնորդությունը։

 Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում համագործակցել է մի շարք միջազգային, Հայաստանյան, պետական  ու   մասնավոր կառույցների հետ, մասնավորապես՝ Հեռահաղորդակցության միջազգային միության,  Եվրոպական միության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության,  Հայաստանի ամերիկյան համալսարանի, Կրթության ազգային ինստիտուտի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Սինոփսիս Արմենիա ընկերության, Յունիքոմփ ընկերության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Սերվիս Տիտան,  Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի, Հայաստանում Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի, ցանցային լուծումների համաշխարհային առաջատար Cisco ընկերության, Ասիական զարգացման բանկի, ՓՄՁ ԶԱԿ, PEM Consult, Իդրամ ինտերնետ վճարային համակարգի օպերատորի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Ֆիզմաթ դպրոցի, Արարատ բանկի, Վոլտերման,  Օնեքս ընկերությունների հետ:

Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան ծրագրի բարի կամքի դեսպանն է Սինոփսիս Հայաստանի նախագահ,  ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ և Սինոփսիս ընկերության գլխավոր ճարտարագետ Դր. Երվանդ Զորյանը:

https://mirrorspectator.com/2019/08/11/technovation-armenia-2019-program-concludes-with-awards/

 

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Հասցե:ՀՀ ք Երևան, Ալեք Մանուկյան թիվ 9, ՀԱՀ Բիզնես կենտրոն
Էլ․ հասցե:info@wisngo.com
Հեռ․:+374 91 225535
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է