Տեխնովացիա աղջիկեր Հայաստան 2023 մրցանակաբաշխություն
Սույն թվականի հունիսի 30–ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հկ-ի կողմից կազմակերպած «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2023» մրցաշրջանի ամփոփման հանդիսավոր արարողությունը։
Տեխնովացիան՝ աշխարհի տեխնոլոգիական ձեռներեցության խոշորագույն մրցույթ է 8-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ծրագրի շրջանակում ստացած ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան» մրցույթը Հայաստանում իրականցվում է արդեն 7 տարի «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հասարակական կազմակերպության կողմից։
«Տեխնովացիա Աղջիկներ Հայաստանյան 2023» մրցանակաբաշխությանը բացման խոսքով հանդես եկան ”Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հկ նախագահ՝ Նարինե Աբազյանը, նախագծերի ղեկավարներ՝ Ռուզաննա Ստեփանյանը և Անի Մանուկյանը։
«Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2023» մրցույթին առցանց մասնակցած թիմերը ներկաներին ներկայացրին իրենց ստեղծած հավելվածները և ստացան դրամական մրցանակներ AMD ընկերության կողմից։
AMD ընկերության ծրագրային ապահովման ավագ մենեջեր ՝ Աստղիկ Պողոսյանը կարևորելով աղջիկների մասնակցությունը Տեխնովացիա ծրագրում, Գրան պրի մրցանակը հանձնեց Երևանի թիվ116 դպրոցի ArmFem թիմին, Safe Childhood հավելվածի համար։ Ներկաները նաև տեղեկացան թիմի այս տարվա աննախադեպ հաղթանակի մասին՝ Եվրոպական միության կողմից կազմակերպած «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթում Safe Childhood հավելվածով թիմը հաղթող էր ճանաչվել, գրավելով առաջին տեղը։ Այնուհետև ներկաները դիտեցին հաջողության պատմության վերաբերյալ տեսանյութը։
Արժեքավոր խորհուրդներով կիսվեցին ՏՀՏ գործատուների միության Բիզնեսի զարգացման տնօրեն Լուսինե Թանգյանը, Արարատ բանկի թվային ծառայությունների վարչության պետ՝ Գայանե Ստեփանյանը, AMD ընկերության ավագ ծրագրավորող Նարեկ Մամիկոնյանը։
«Տեխնովացիա Աղջիկներ, Հայաստան 2023» մրցանակաբաշխությունը ֆինանսավորվել է AMD ընկերության կողմից, ծրագրին աջակցել են Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը, Արարատ բանկը:
Տեխնովացիա աղջիկներ Հայաստան ծրագիրը շարունակում է հաջողություններ գրանցել, որը շատ ոգևորիչ է։
Դեկտեմբերի 7-ին Թալին քաղաքի ավագ դպրոցում բացվեց VR լաբորատորիա, որի գործունեության շրջանակում կներառվի նաև երկրաշարժի վարքականոնների ուսուցումը Be Safe բջջային հավելվածի օգնությամբ։
Ուրախ ենք նշել, որ Be Safe հավելվածի ստեղծման անցած ճանապարհն իսկական հաջողված պատմություն է։
2021 թվականին Տեխնովացիա աղջիկներ Հայաստան ծրագրի մասնակցության հայտարարությանն արձագանքեցին Երևան քաղաքի Դավիթաշեն համայնքի Գևորգ Վարդանյանի անվան հիմնական հ.192 դպրոցի չորս սաներ՝ Լաուրան, Օֆելյան, Մերին ու Հասմիկը նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհու հետ, ովքեր պատրաստ էին ակտիվ մասնակցել ծրագրին ու մրցույթին։
Թիմը համայնքի խնդիրները վեր հանելու ընթացքում առանձնացրեց Հայաստանի համար կարևոր հարցերից մեկը՝ երկրաշարժից պաշտպանվելու ու վարքականոններին ծանոթանալու գաղափարը, որի դրդապատճառ էր հանդիսացել նույն թվականին Երևանից ոչ հեռու գրանցված երկրաշարժը։
Թիմն ակտիվ աշխատելով նախագծել էր արդեն երկրաշարժի վարքականոնների ուսուցման հավելվածի զարգացման գաղափարը, սակայն մենթորը հարգելի պատճառով չկարողացավ շարունակել աշխատանքը։ Տեխնովացիա աղջիկներ Հայաստան թիմի կողմից քննարկվեց իրավիճակն ու քայլեր ձեռնարկվեցին։ Հրավիրվեց Թալինի ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Լալա Խուրշուդյանը, որպես մենթոր։
Համատեղ աշխատանքի արդյունքում Future Voice թիմը Տեխնովացիա աղջիկներ Հայաստան ծրագրի գլխավոր մրցանակին արժանացավ կրտսեր թիմերում։
Հավելվածի զարգացման համար մեծ ներդրում ունեն ծրագրի նախաձեռնողները, ովքեր և խորհրդատվությամբ և դասընթացների միջոցով հնարավորություն տվեցին, որ 19 հավելվածների թվում նաև Be Safe-ն իր տեղը գտնի Google Play Store-ում։
Շնորհավորում ենք բոլորիս համատեղ ջանքերով հավելվածը կյանքի կոչելու համար։
Ծրագիրն իրականություն է դարձել մեծ թիմի միահամուռ աշխատանքի շնորհիվ։
Շնորհակալություն Be Safe թիմին արդյունավետ աշխատանք կատարելու համար։
Ուրախ ենք տեղեկացնել, որ AMD Հայաստան տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է հանդիպումների շարք կազմակերպել Տեխնովացիա Աղջիկներ, Հայաստան ծրագրի մասնակից թիմերի հետ՝ կիսվելու կազմակերպության հաջողության պատմություններով, անցկացնելու տեխնիկական ուսուցում, կազմակերպելու մոտիվացիոն զրույցներ՝ խրախուսելու երիտասարդ աղջիկների ներգրավվածությունը տեխնոլոգիական ոլորտում: Հանդիպման արդյունքում ակնկալվում են հետագա ծրագրերի իրականացում թիմերի կողմից ներկայացրած գաղափարների շուրջ։
Կարևորելով մարզային դպրոցների թիմերին աջակցությունը, առաջին հանդիպումը կազմակերպվեց նոյեմբերի 7֊ին, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի h.1 դպրոցում։
Շնորհակալություն դպրոցի տնօրինությանը սիրով հյուրընկալության համար։
Միջոցառմանը մասնակցեցին AMD Հայաստան ընկերության, Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպության աշխատակիցները և Տեխնովացիա Աղջիկներ, Հայաստան 2022 մրցանակաբաշխությանը տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացած Գեղարքունիքի մարզից վեց թիմեր, մենթորների գլխավորությամբ։
Ներկաները հետաքրքրությամբ լսեցին AMD ընկերության հիմնադրման և զարգացման պատմությունը, ինչպես նաև հայտնի արտադրանքների մասին։ Աշակերտուհիները ստացան իրենց հետաքրքրող բազում հարցերի պատասխանները։
Հանդիպման ընթացքում թիմերը նույնպես կիսվեցին իրենց կատարած աշխատանքներով, ընդգծելով գաղափարների իրականացման կարևորությունը համայքներում, ինչպես նաև Տեխնովացիա աղջիկներ Հայաստան ծրագրի դերը մասնագիտական հետագա կողմնորոշման մեջ։ Աշակերտուհիները պատասխանեցին ներկաների հարցերին և լսեցին AMD ընկերության աշխատակիցների օգտակար և կառուցողական խորհուրդները։
Շնորհակալություն AMD Հայաստան ընկերության աշխատակիցներին այս գեղեցիկ նախաձեռնության համար։
2022թ․ նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի տարածաշրջանային թիմի ու Salesforce կազմակերպության ներկայացուցիչներ՝ Աիշվարիայի ու Շվետայի հետ։ Salesforce-ի ներկայացուցիչները «Ծրագրի կառավարման» թեմայով համառոտ վարպետության դաս անցկացրին մասնակիցների հետ, ապա քննարկեցին հետագա համագործակցությունը, որի շրջանակում կներկայացնեն Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի մասնակիցներին ծրագրերի կառավարման հիմնական գործիքակազմը։ Արդյունավետ քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հերթական հանդիպումը կազմակերպել գալիք տարվա հունվար ամսին՝ թիմերի ու մենթորների համար։ Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան թիմը առաջարկություններ ներկայացրեց, որոնք ավելի գործնական կդարձնեն հունվար ամսվա վարպետության դասն ու հետագա համագործակցությունը։
https://www.facebook.com/watch/?v=874680253448334
Հեռակառավարվող ռոբոտ ձեռքեր
Ըստ մի կոնցեպտի, երբ հնարավոր լինի թվայնացնել մարդու գիտակցությունը, այն ժամանակ հնարավոր կլինի մարդուն ուղարկել հարեւան մոլորակ, օրինակ լազերային ճառագայթի օգնությամբ։
Այնտեղ գիտակցությունը կներբեռնվի տեղի ավատարում։ Գործնականում դուրս է դրվելու ամենաթույլ օղակի` կենսաբանական մարմնի տեղափոխության հարցը, որը եւ ճամփորդությանը չի դիմանա եւ այլ մոլորակների պայմաններին։
Ահա այսպես, դուք արթնանում եք Երկրի վրա, աշխատում Մարսի վրա, երեկոյան ժամանցը անցկացնում Տիտանի վրա ու վերջում վերադառնում Երկիր, ֆիլմ դիտելու։
Նման սցենարի դեպքում ռեբոտացված մեքենաները մեծ նշանակություն ունեն։
Սա ապագային միտված տեխնոլոգիաններից մեկը։
Պատահաբար չէ, որ Իլոն Մասկը շեշտը դրել է ռոբոտաշինության մեջ եւ պնդում է, որ ապագան այս ոլորտինն է։
https://www.facebook.com/IdeaToAction.am/videos/449021300523569
Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ ՏեխնովացիաաղջիկներՀայաստան 2022թ ծրագրի Գրան պրի մրցանակին արժանացավ սկսնակ խմբից Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի դպրոցի BigFuture թիմը, մենթոր Աննա Պողոսյան։ Աշակերտուհին ստեղծել է “My little Home” հավելվածը, արհեստական բանականության պրոտոտիպով։ Այն խելացի տուն է հիշեցնում, որտեղ բացվում փակվում է դուռը, կատարվում օդափոխություն։
Շնորհավորում ենք թիմին, և ցանկանում նորանոր հաջողություններ։
Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2022 մրցանակաբաշխություն
Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022 մրցույթին մասնակցած թիմերի կատարած աշխատանքների լուսաբանումը տեղական հեռուստատեսություններում
https://www.youtube.com/watch?v=dRFL00b_9EI
Այսօր Կոտայքի մարզային հեռուստաընկերությունը հյուրընկալել էր Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2022 ծրագրի մասնակիցներ Գեղաշենի Ռազմիկ Դավոյանի անվան դպրոցի ուսուցչուհի, փոխտնօրեն Իսկուհի Ասատրյանին և աշակերտուհի Դիանա Մանուկյանին։
Հիշեցնենք, որ այս տարի Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2022 ծրագրին մասնակցող Գեղաշենի դպրոցի երկու թիմերից We are the beginning թիմը մրցանակ էր ստացել Համայնքային զարգացման անվանակարգում։ Շնորհավորում ենք և սիրով ներկայացնում հարցազրույցը՝ Bari Luys 05 07 2022
Տեխնովացիա աղջիկեր Հայաստան 2022 մրցանակաբաշխություն
Սույն թվականի հունիսի 26–ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի մեծ սրահում տեղի ունեցավ «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հկ-ի կողմից կազմակերպած «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։
Տեխնովացիան աշխարհի տեխնոլոգիական ձեռներեցության խոշորագույն մրցույթ է 8-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ`` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ծրագրի շրջանակում ստացած ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով:
Մինչ մրցանակաբաշխությունը, նույն օրը կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ թիմերը ներկայացրին իրենց ստեղծած բջջային հավելվածները և արհեստական բանականության պրոտոտիպերը։
«Տեխնովացիա Աղջիկներ Հայաստանյան 2022» մրցանակաբաշխությանը բացման խոսքով հանդես եկան ”Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հկ նախագահ Նարինե Աբազյանը, նախագծերի ղեկավարներ՝ Ռուզաննա Ստեփանյանը և Անի Մանուկյանը։
Հաջողության պատմությամբ ու հավելվածի զարգացման նոր փուլով կիսվեց նախորդ տարվա Գրան պրի մրցանակին արժանացած “Future Voice” կրտսեր թիմի մենթոր Լալա Խուրշուդյանը։
«Տեխնովացիա Աղջիկներ Հայաստանյան 2022» մրցանակաբաշխությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար՝ Դավիթ Սահակյանը, կարևորելով աղջիկների ակտիվ մասնակցությունը Տեխնովացիա ծրագրում, որը ուղի հարթում ՏՏ ոլորտում ներգրավելու համար ապագայում, ոգևորեց աղջիկներին շարունակելու աշխատել իրենց նախագծերի վրա, նաև կիսվեց արժեքավոր խորհուրդներով։
Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն՝ Հովիկ Մուսայելյանն իր ելույթում նշեց, որ ընկերությունը կարևորում է ծրագիրն ու դա ապացուցում է արդեն վեցերորդ տարի ծրագրի կողքին լինեոլով, որպես գործընկեր։ Այս տարի էլ Գրան պրիի արժանացած երեք կրտսեր և մեկ սկսնակ թիմերը դրամական մրցանակներ ստացան Սինոփսիս Արմենիա ընկերություն կողմից
Ոգևորող ելույթով հանդես եկան ՏՀՏ գործատուների միության Գործադիր տնօրեն՝ Էդուարդ Մուսայելյանը, Հայաստանի եվրոպական համալսարանի պրոռեկտոր՝ Վահրամ Սողոմոնյանը, Արարատ բանկի թվային ծառայությունների վարչության պետ՝ Գայանե Ստեփանյանը,ծրագրի ժյուրիի անդամներ։
Վեցերորդ տարին է Հայաստանը մասնակցում է ծրագրին: 2017 թվականից Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի ընթացքում սոցիալական տարբեր խնդիրներին առնչվող 242 հավելված է ստեղծվել, 10 արհեստական բանականության պրոտոտիպ։ 510 թիմ, 2552 աշակերտուհի, 511 մենթոր է մասնակցել Հայաստանի բոլոր մարզերից ու Երևանից։ :
Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022 մրցաշրջանի մարտահրավերներն էին՝
Այս տարի ծրագրին գրանցվեցին 464 աշակերտուհիներ և 109 մենթորներ, 103 թիմեր ձևավորվեցին, հայաստանյան կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան 67 թիմեր, ներառյալ 10 ներառական թիմեր այդ թվում 17 թիմեր, որոնք օգտագործեցին արհեստական բանականության մոդուլ:
Մայիսի 23-ին, 25-ին, 27-ին «Տեխնովացիա աղջիկներ Հայաստանյան 2022» մրցույթին մասնակցած թիմերը ժյուրիին ներկայացրեցին իրենց բջջային հավելվածները կամ արհեստական բանականության պրոտոտիպերը, որի արդյունքում, ինչպես նաև առցանց գնահատման արդյունքում ժյուրին որոշեց հաղթող թիմերին: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստանյան 2022» մրցանակաբաշխության հաղթող թիմերը մրցանակներ ստացան տարբեր անվանակարգերում՝ Համայնքի զարգացման, լավագույն նախագիծ և ալն:
«Տեխնովացիա Աղջիկներ, Հայաստան 2022» ծրագիրը ֆինանսավորվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնի դրամաշնորհով: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022» մրցույթին աջակցում էին , Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը, Տեխնովացիա ընկերությունը, Հայաստանի Եվրոպական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, GG ընկերությունը, Արարատ բանկը:
Հայաստանից հինգ թիմ հաջողությամբ հաղթահարել է Տեխնովացիա Աղջիկներ 2022 միջազգային մրցույթի առաջին առցանց փուլը և դուրս եկել միջազգային կիսաեզրափակիչ։
Շնորհավորում ենք !
https://drive.google.com/file/d/1r-g3T-L8onayzWc6sHQLY69oGaj1onJg/view?usp=sharing
https://www.itu.int/net4/ITU-D/CDS/gq/GICT2022/display.asp?ProjectID=1374&Quest=61047
“ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը” Հայաստանում նշվում է 2012թվ-ից “Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և պետական ու մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ:
Այս տարի(2022) էլ բացառություն չէր։ Միջոցառմանը մասնակցեցին հարգարժան հյուրեր՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան Հայկական Համայնքներու բաժանմունքի տնօրէն Ռազմիկ Փանոսեանը, ՏՀՏ գործատուների միության (ՏՀՏԳՄ) գործադիր տնօրեն նախագահ՝ Էդուարդ Մուսայելյանը։ Հյուրերը ողջույնի խոսք ասեցին ու մեծ հաջողություններ մաղթեցին թիմերի մասնակիցներին ու մենթորներին։ Թիմերին հաջողություն մաղթեցին նաև Կանայք և տեղեկատվական հասարակությունը ՀԿ-ի նախագահ Նարինե Աբազյանը, ծրագրերի համակարգողներ Ռուզան Ստեփանյանը, Անի Մանուկյանը, դասընթացավարներ Նարեկ Մամիկոնյանն ու Թամարա Հովհաննիսյանը։
ՀՀ գրեթե բոլոր մարզերը ներկայացնող Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2021 մասնակից թիմերը համառոտ ներկայացրին իրենց պատրաստած նախագծերը։
ՏՀՏ (Տեղեկատվական և Հեռահաղորդակցության տեխնոլոգիաների) ոլորտի աղջիկների միջազգային օրը ամենամյա միջոցառում է, որը նշվում է չորրորդ ամսվա չորրորդ շաբաթվա չորրորդ օրը: Այս տարի այն կնշվի ապրիլի 28-ին:Այս տարվա ուղերձն է՝ “Մատչելիություն և անվտանգություն”:
2010թ.-ին Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ), որը զբաղվում է ՄԱԿ-ի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հարցերով, ընդունեց N 70 բանաձևը` կոչ անելով բոլոր երկրներին նշելու յուրաքանչյուր տարվա ապրիլի չորրորդ հինգշաբթի օրը, որպես “ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր”՝ ոգեշնչելու զարգացող ու զարգացծած երկրների աղջիկներին ու կանանց ընտրել ՏՀՏ ոլորտի կարերիա, իսկ տեխնոլոգիական ընկերություններին ավելի շատ կանանը ներգրավել ՏՀՏ ոլորտ:
Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2022 ծրագրի շրջանակում իրականացվում է վարպետության դասերի հերթական շարքը ծրագրին մասնակցող մենթորների ու թիմերի համար։ Ամեն տարի փորձագետների հետ հանդիպումները մեծ աշխուժություն են բերում ծրագրի մասնակիցներին։
2022 թ․ ապրիլի 15 առցանց հանդիպում տեղի ունեցավ Արարատբանկի Թվային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Գայանե Ստեփանյանի հետ։ Տիկին Ստեփանյանը սիրով կիսվեց Հայաստանում բանկային համակարգում բջջային հավելվածների նոր զարգացումներով, մասնավորապես Արարատբանկի թվային ծառայությունների նորություններով ու արժեքավոր խորհուրդներ տվեց թիմերին իրենց ստեղծած հավելվածներն էլ ավելի ֆունկցիոնալ ու գրավիչ դարձնելու համար։
https://www.facebook.com/watch/?v=1422026414911559
2022 թ․ մարտի 16-ին Արագածնոտի մարզի Թալին քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցավ «Be Safe»` երկրաշարժի վարքականոններն ուսուցանող բջջային հավելվածի պաշտոնական ներկայացումը՝ բաց դասի ձևաչափով, որին հետևեց քննարկումը։
Միջոցառմանը ներկա էին «Կանայք և տեղեկատվական հասարակություն» հ/կ նախագահ ու «Տեխնովացիա աղջիկներ Հայաստան» ծրագրի տարածաշրջանային դեսպան Նարինե Աբազյանը, «Տեխնովացիա աղջիկներ Հայաստան» ծրագրի պատասխանատու Անի Մանուկյանը, «Future Voice» թիմի ավագ Լաուրա Ավագյանը, Թալինի ավագ դպրոցի տնօրեն՝ Աննա Կնյազյանը, Թալինի թիվ 1 Մելանթոն Արսլանյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Գարիկ Հովհաննիսյանը, Թալինի թիվ 2 հիմնական դպրոցի զինղեկ Ռուդիկ Արշակյանը, Արագածոտն ինֆոտան ծրագրերի ղեկավար Մերի Խաչատրյանը, Արտակարգ Իրավիճակների նախարարության Թալին քաղաքի փրկարարական ջոկատի ներկայացուցիչները, աշակերտները և այլ հյուրեր։
Նախագիծը պիլոտային է ու նպատակ ունի տարածել փորձը Թալինի այլ դպրոցներում ու Թալինից դուրս։
Ծրագրի ղեկավարն է Լալա Խուրշուդյանը։
Հանդիպումը բաղկացած էր երկու մասից․ բջջային հավելվածի ստեղծման պատմությունը ներկայացրին «Future Voice» թիմի ավագ Լաուրա Ավագյանն ու թիմի մենթոր Լալա Խուրշուդյանը։ Նշեցին, որ հավելվածի գաղափարը ծագել է «Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2021» մրցույթին մասնակցելու ընթացքում ու դրդապատճառ է հանդիսացել նույն թվի երկրաշարժը։ Հավելվածը մեծ գնահատականքի արժանացավ «Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2021» տարածաշրջանային մրցույթում ու Գրան պրի մրցանակ ստացավ կրտսեր թիմեր տարիքային խմբում։
Մրցույթից հետո թարմացվել են հավելվածը, դիզայնը, առաջադրանքների և խաղի բաղադրիչը։
Բջջային հավելվածը տեղադրված է Google Play Market-ում 2021 թ․
Ինտերակտիվ հանդիպում-բաց դասից հետո, հրավիրվածներն իրենց դիտողությունները ներկայացրին ու կանաչ ճանապարհ մաղթեցին նախաձեռնողներին։
Տիկին Նարինե Աբազյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ Թալինի ավագ դպրոցի տնօրեն տիկին Կնյազյանին, միջոցառման համակարգող Լալա Խուրշուդյանին ու պատրաստակամություն հայտնեց օգնել, որ գաղափարն ընդլայնվի ու կիրառվի Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում։
Նույն բջջային հավելվածն արժանացել է Իմփաքթ հաբ Երևանի կողմից իրականացվող Social Impact Award, Հայաստան 2021 միջազգային մրցույթին ու գրավել պատվավոր երկրորդ մրցանակն ու խորհրդատվություն ստացել Ինփաքթ հաբ Երևանի տնօրեն՝ Գևորգ Պողոսյանի կողմից։
ՓԵՏՐՎԱՐԻ 11 ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՈՒ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Կանայք ու աղջիկները կազմում են աշխարհի բնակչության կեսը, ուրեմն նաև ներուժի կեսը։ Տղամարդկանց ու կանանց հավասարությունը հիմնարար մարդու իրավունք լինելուց բացի, կարևոր է հասարակության ամրապնդման համար, որպեսզի աշխարհը կայնու զարգանա։
https://www.un.org/en/observances/women-and-girls-in-science-day
https://www.youtube.com/watch?v=eJ7z872iMo0&t=129s
Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2021 թ․ մրցաշարում ավագ ու կրտսեր հաղթող թիմերի մենթորները հնարավորություն ստացան մասնակցելու Java և Android դասընթացին, որը կազմակերպել էր Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության դրամաշնորհի ֆինանսավորմամբ։
Դասընթացն իրականացրեց Code School ուսումնական կենտրոնը։
Շնորհավորում ենք դասընթացը հաջողությամբ ավարտած մենթորներ՝
Արմինե Նավասարդյանին, Շողիկին Բուդոյանին, Լալա Խուրշուդյանին, Սաթիկ Ղազարյանին, Նառա Աթոյանին, Անահիտ Մելքումյանին, Մերի Հովհաննիսյանին, Անուշ Ասատրյանին, Անուշ Մաթևոսյանին, Հերմինե Պողոսյանին ու Թամարա Հովհաննիսյանին։
Մենթորները թիմերին կփոխանցեն ստացած գիտելիքներն ու միասին կաշխատեն Play Market-ում տեղադրած բջջային հավելվածների նոր տարբերակների վրա՝ կիրառելով ստացած գիտելիքները։
Ուրախությամբ ուզում ենք տեղեկացնել, որ Կանայք և տեղեկատվական հասարակությունը ՀԿ-ի կողմից այս տարի կիրականացվի Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2022 մրցաշրջանը։
Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթն աղջիկների համար իրականացվում է Հայաստանում 2017 թ-ից։
Այս տարի ծրագիրը ֆինանսավորվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն կողմից
Հունվար ամսից արդեն սկսվել են դասընթացները, որոնք ներառում են Գաղափարների գեներացիայի, ԱԲ-ի, կոդավորման մոդուլների դասընթացները։
Այս տարի մեծ ուշադրություն է դարձվում ԱԲ-յան կիրառման վրա, որի զուգահեռ թիմերին հնարավորություն է տրվում բջջային հավելվածից բացի նաև ստեղծել ԱԲ պրոտոտիպը։
Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթն աղջիկների համար
Ինֆորմատիկայի հարգելի ուսուցիչներ,
հարգելի աշակերտուհիներ,
«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն և “Technovation” ընկերությունը հայտարարում են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության “Technovation Girls” ծրագրի հայաստանյան “Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2022” մրցաշրջանի սկիզբը:
Մեծ սիրով հրավիրում ենք Երևանի և ՀՀ բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի ինֆորմատիկայի ուսուցիչներին, աշակերտուհիներից կազմված թիմերով մասնակցելու “Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2022” ծրագրին:
“Տեխնովացիա Աղջիկներ” միջազգային մրցույթը՝ Technovation շահույթ չհետապնդող կազմակերպության ծրագիրն է, որը նպատակ է հետապնդում ոգեշնչել ու հզորացնել աղջիկներին դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում՝ լուծելով իրենց համայնքի խնդիրները, օգտագործելով ծրագրի շրջանակում ձեռք բերած տեխնոլոգիական ձեռներեցության գիտելիքներն ու հմտությունները: “Technovation Girls” միջազգային ծրագիրը հովանավորվում է Google, Intel, Salesforce, Adobe, Verizon, LinkedIn, Oracle, Yahoo, CA Technologies, Lemann Foundation, AVG Technologies, SAP eBay ընկերությունների կողմից:
Մինչ այսօր Հայաստանի բոլոր մարզերից 408 թիմեր, ավելի քան 2088 աշակերտուհիներ, 408 ինֆորմատիկայի ուսուցիչներ/մենթորներ են մասնակցել Տեխնովացիա Հայաստան ծրագրին։
2017 թվականից սկսած ավելի քան 186 հավելված է ստեղծվել հայաստանյան թիմերի կողմից, 19 հավելվածներ տեղադրվել են Google Play Market-ում։ Ծրագրի և նախորդ տարիներին ծրագրի մասնակիցների հաջողությունների հետ կարող եք ծանոթանալ Հավելված 1–ում:
“Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան” մրցույթին կարող են մասնակցել 8-ից 18 տարեկան աշակերտուհիները։ Նրանք կձևավորեն մինչև հինգ անդամից կազմված թիմեր՝ որը կունենա մենթոր/մենթորներ ( ինֆորմատիկայի, տեխնոլոգիայի կամ այլ առարկայի ուսուցիչ):
“Technovation” ծրագրով նախատեսվում է 12 շաբաթյա ուսուցում, որի ընթացքում աշակերտուհիները կսովորեն բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում ու ստեղծել բջջային հավելված՝ հիմնահարցին լուծում տալու համար։ Աղջիկները կսովորեն պլանավորել, զարգացնել ու իրականացնել ամբողջական բիզնես մոդել ու տեխնոլոգիական արտադրանք։
մասնակիցների տարիքը 2022թվ-ի օգոստոսի 1–ին չպետք է գերազանցի 18-ը։
Ձեր մասնակցությունը հաստատելու համար, խնդրում ենք լրացնել կից մասնակցության հայտը (հավելված 2) և ուղարկել girlsinictarmenia@gmail.com հասցեին մինչև 2021թ-ի դեկտեմբերի 28–ը:
Դեկտեմբերի 28-ից հետո մասնակիցներին կտեղեկացվի և հունվարի 10-ից հետո կկազմակերպվի առցանց հանդիպում՝ծրագիրը մանրամասնությամբ ներկայացնելու համար։
Դասընթացները կսկսվեն հունվարի 20-ից:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 055 788 554; 098 225 581; 091 225 535 հեռախոսահամարներով:
Հավելված 1
Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան ծրագրի և նախորդ տարիներին ծրագրի մասնակիցների հաջողությունների մասին
Հավելված 2
Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2022
Տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
|
||||
I. Ընդհանուր Տեղեկություն |
||||
Բնակավայր/Մարզ, քաղաք / գյուղ |
|
|||
Դպրոց N |
|
|||
II.Դասավանդող ուսուցիչ |
|
|||
Ազգանուն |
|
|||
Անուն |
|
|||
Հեռ. / Բջջային հեռ. |
|
|||
Էլ. փոստ |
|
|||
Նշել թիմում ներգրավված է կրթության առանձնահատուկ կարիք ունեցող աշակերտուհի՝ |
||||
|
|
|||
Եթե այո, լրացնել մենթոր օգնականի տվյալները՝ |
||||
Ազգանուն, անուն |
|
|||
Հեռ. / Բջջային հեռ. |
|
|||
Էլ. փոստ |
|
|||
III. Տեղեկություն թիմի անդամների մասին |
||||
Նշել խումբը` ավագ, կրտսեր կամ սկսնակ |
|
|||
1. Ազգանուն, անուն |
|
|||
Հեռ. / Բջջային հեռ. |
|
|||
Էլ. փոստ |
|
|||
2. Ազգանուն, անուն |
|
|||
Հեռ. / Բջջային հեռ. |
|
|||
Էլ. փոստ |
|
|||
3. Ազգանուն, անուն |
|
|||
Հեռ. / Բջջային հեռ. |
|
|||
Էլ. փոստ |
|
|||
4. Ազգանուն, անուն |
|
|||
Հեռ. / Բջջային հեռ. |
|
|||
Էլ. փոստ |
|
|||
5. Ազգանուն, անուն |
|
|||
Հեռ. / Բջջային հեռ. |
|
|||
Էլ. փոստ |
|
|||
Խնդրում ենք լրացված մասնակցության հայտը ուղարկել girlsinictarmenia@gmail.com հասցեին մինչև դեկտեմբերի 28, 2021 Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք զանգահարել 055 788 554; 098 225581; 091225535 |
||||
2021թվականին Տեխնովացիա աղջիկներ ծրագիրն ընդլայնեց՝ ուսուցողական դասընթացը համալրվեց արհեստական բանականություն մոդուլով՝ հնարավորություն տալով հայաստանյան թիմերին խորքային գիտելիքներ ձեռք բերել։ Ծրագիրը նաև մեկ այլ մեծ քայլ կատարեց՝ այն դարձավ ներառական, 2021 թվականի հովանավորի աջակցությամբ։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրած դրամաշնորհի շրջանակում։
Այս տարի նաև նշանավորվում է նրանով, որ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության դրամաշնորհի շրջանում Տեխնովացիա աղջիկներ 2021 տարածաշրջանային մրցույթի հաղթող ու բազմաթիվ այլ անվակարգերում մրցանակներ ստացած թիմերին հնարավորություն ընձեռվեց Պրոդուկտ դիազայն դասընթաց անցնել, որի նպատակն էր թիմերին օգնել հավելվածների դիզայնի հարցերում, որից հետո թիմերին ֆինանսական աջակցություն տրամադրվեց, որպեսզի բջջային հավելվածները տեղադրվեն Գուգլ Փլեյ Մարքետում։
Այսօրվա դրությամբ ունենք արդեն 17 թիմ, որոնք հաջողությամբ հաղթահարեցին Play Market-ում գրանցվելու գործընթացը։
Բջջային հավելվածների շրջանակը բավականին ընդարձակ է։ Ձեր դատին ենք հանձնում արդեն տեղադրված բջջային հավելվածները։
Հավելվածն օգնում է գազարով պատրաստած ուտեստներն առաքել Բերդ քաղաքում։
https://play.google.com/store/apps/details?id=appinventor.ai_naratoyan90.Gazar
Երկրաշարժի վարքականոնները ուսուցանող հավելված նախատեսված նախադպրոցականից մինչև ավագ դպրոցի աշակերտների համար։
Լեզվական արատները շտկող հավելված։
https://play.google.com/store/apps/details?id=appinventor.ai_vardenisn.Talk
Պարեր ուսուցանող բջջային հավելված։
https://play.google.com/store/apps/details?id=appinventor.ai_matanush50.parerm_copy_sept
Հավելվածը ստեղծվել է գյուղատնտեսական աշխատանքներում օգնելու համար, այն օգնում է որոշել սերմերի քանակը ըստ հողատարածքի, բույսերի հեռավորությունն ու ցանելու ձևը։
https://play.google.com/store/apps/details?id=com.agrosmarthelper
Հավելվածը նախատեսված է բնական աղետների ժամանակ ապրելու համար անհրաժեշտ պայմանները կորցրած մարդկանց, որպեսզի վերականգնվեն աղետից հետո։
https://play.google.com/store/apps/details?id=appinventor.ai_hovhannisian_v.PeaceCall
Հավելվածը նախատեսված է առցանց գնումներ կատարելու համար։
https://play.google.com/store/apps/details?id=appinventor.ai_an_yannn59.axmax
Հավելվածը նախատեսված է կույր ու լսողության խնդիրներ ունեցող մարդկանց կյանքի որակը լավացնելու համար։ Իմիջ քլասիֆայերի ու ձայնային թարգմանչի օգնությամբ հատուկ կարիքներով մարդկանց կյանքը կհեշտանա։
https://play.google.com/store/apps/details?id=appinventor.ai_hovhannisian_v.BetterTogether
Հավելվածը նախատեսված է երազած աշխատանքը գտնելու համար։
https://play.google.com/store/apps/details?id=com.WtoW
Հավելվածը ստեղծվել է բնակիչների ու հասարակական տրանսպորի միջև կապ ստեղծելու համար։
https://play.google.com/store/apps/details?id=com.gmail.dinshav2.triptime
Հավելվածը ստեղծված է դեռահասների համար, որի օգնությամբ նրանք կկարողանան կիսվել իրենց մշակույթով։
https://play.google.com/store/apps/details?id=com.gmail.tamarahovhannisyan20.teenplanetcopy
Հավելվածն օգնում է շտկել արտասանական խնդիրները։ https://play.google.com/store/apps/details?id=com.SpeechHelper
Հավելվածն օգնում է լուսանկարել որևէ մշակութային կոթող ու համապատասխան տեղեկություն ստանալ դրա մասին։
https://play.google.com/store/apps/details?id=com.YourGuide
Հավելվածն օգնում է պաշտպանել երեխաներին ու բարձրացնել նրանց իրավուքների մասին գիտելիքները։
https://play.google.com/store/apps/details?id=com.test.for.now
https://play.google.com/store/apps/details?id=appinventor.ai_doccdropp.MedDropp_copy
Հավելվածն օգնում է սահմանափակ մտավոր կարողություններ ունեցող երեխաներն սովորել մաթեմատիկա։ Այն նաև զարգացնում է ուշադրությունն ու հիշողությունը։
Հավելվածն օգնում է լավացնել Չարենցավան քաղաքի տրանսպորտի սպասարկման ոլորտը։ Հավելվածի օգնությամբ օգտատերերը կարող են հետևել շարժվող ավտոբուսի երթուղուն, տեսնել ժամացուցակը, ճշտել գինն ու տեղեկութուն ստանալ վարորդի մասին։ https://play.google.com/store/apps/details?id=com.gmail.avarpine1.charentsavanbus
Ուրախությամբ ուզում ենք նշել, որ 2021թվականի սեպտեմբեր ամսին Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ-ի նախաձեռնությամբ ու Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Տեխնովացիա աղջիկներ 2021 տարածաշրջանային մրցույթի հաղթող ու նույն մրցույթում տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացած թիմերի հետ խորհրդատվական դասընթացներ են իրականացվել պրոդուկտի դիզայն-Product design վերաբերյալ՝ հավելվածների դիզայնի լավացման ու դրանք Play Market-ում տեղադրելու համար։ Սույն թվականի հոկտեմբեր ամսից հավելվածները կտեղադրվեն Play Market-ում։ 18 թիմ է մասնակցել դասերին։
Դասընթացավար՝ Տաթևիկ Հովհաննիսյան։
Առաջին հավելվածը, որը հաջողությամ տեղադրվել է Play-Market-ում դասընթացի ավարտին՝ Գազարիկ հավելվածն է Բերդ քաղաքի սննդի քոլեջի թիմի կողմից ստեղծած։
Երկրորդ բջջային հավելվածը Play Market-ում՝ Be Safe հավելված, Future Voice թիմ։
Հաջողություն ենք մաղթում բոլոր թիմերին։
Be Safe բջջային հավելվածը հատուկ մրցանակի արժանացավ Impact Hub Երևանյան գրասենյակի կողմից կազմակերպած Social Impact Award (SIA) միջազգային մրցանակաբաշխությանը։
Impact Hub Երևանյան գրասենյակի տնօրեն՝ Գևորգ Պողոսյանը մենթորային աշխատանք է տանելու թիմի հետ՝ գաղափարն էլ ավելի լավացնելու ուղղությամբ։
Հաջողություն ենք մաղթում թիմին։